Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիճակը ծանր է, բայց պետք է միավորենք բոլոր ուժերը և պայքարելով նոր դռներ բացենք. Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Վիճակը ծանր է, բայց պետք է միավորենք բոլոր ուժերը և պայքարելով նոր դռներ 
բացենք. Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ Հայաստանը հայտնվել է ծանր իրավիճակում, սակայն նշում է, որ լուծումների հարցում իրենց մոտեցումները տարբեր են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն այս մասին ասաց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում: «Ես համաձայն եմ առաջին նախագահի հետ, որ չափազանց բարդ է, ուղղակի եզրակացություններն են տարբեր:  Ինքը համարում է, որ այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել, ես համարում եմ, որ այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերը և պայքարով նոր դռներ բացել»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց՝  երբեք չի համարել, որ լինում են անհույս վիճակներ, քանի որ միայն պայքարողի համար է դուռ բացվում: «Այո, վիճակը ծանր է, այո, կան բազմաթիվ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ վիճակում ուղղակի հանձնվենք և ընդունենք այն պարտադրանքները, որոնք այսօր արվում են Հայաստանի նկատմամբ: Ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում, սպասվում են ցավոտ որոշումներ՝ ընդգծելով, որ պայմանագրեր պետք է կնքվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Առաջին նախագահը կարծիք էր հայտնել, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է երկխոսեն, որպեսզի առկա բոլոր հնարավոր լուծումներից ընտրեն ամենաքիչ ցավոտ լուծումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]