211652_close_icon
views-count16184 դիտում article-date 22:04 24-07-2018

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է ծառերին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 28-ամյա Եղիա Գրիգորյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 PA 930 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի - Ամասիա ավտոճանապարհի 5․5 կմ հատվածում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե․ Գրիգորյանն ու ուղևոր՝ 26-ամյա Մարիա Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր