Իրանը հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկել11 դեկտեմբերի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկվել, ինչի մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն դատապարտում է այդ գործողությունը և կոչ անում Իրանին անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները: «Մենք փորձարկում ենք մեր հրթիռները, վերջին փորձարկումը կարևոր էր»,-ասել է Հաջիզադեն, գրում է ՌԻԱ Նովոստին Fars գործակալության վրա հղումով: Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ հրթիռներ է Իրանը փորձարկել: Ըստ նրա, տարեկան Իրանը 40-50 հրթիռային փորձարկում է իրականացնում, իսկ այն փաստը, որ ԱՄՆ-ն արձագանքում է այդ փորձարկումներից մի քանիսին, վկայում է Վաշինգտոնի հանդեպ ճնշման մասին: Մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան և Ֆրանսիան, որոնք միջուկային գործարքի անդամներ են, դատապարտել են բալիստիկ հրթիռի փորձարկումը: Իրանի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ երկրի հրթիռային ծրագիրը չի խախտում ՄԱԿ բանաձևերը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |