211652_close_icon
views-count15548 դիտում article-date 22:54 07-07-2017

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները

Ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2016թ. արդյունքները: Մրցանակաբաշխությունն անցկացվել է «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ, «Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան շարադրությունների մրցույթ անվանակարգերով: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 197 անհատ և կազմակերպություն` աշխարհի 24 երկրից: Մրցանակների և խրախուսական դիպլոմի արժանացել է 177 հայտատու, որից 68-ը արժանացել է մրցանակների` 2 գլխավոր, 66-ը` 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների և 109-ը` խրախուսականի: «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթում գլխավոր մրցանակի արժանացան Ֆրանսիայի «Հայերի նորություններ» լրատվական կայքը և Ռուսաստանի «Ժամ» ամսագիրը, մրցանակի արժանացան Իսպանիայի «Հայրենիք» շաբաթաթերթը, Կիպրոսի «Կիպրահայեր» էլեկտրոնային թերթը, Ֆրանսիայի «Ա» ռադիոն և Հունգարիայի «4-րդ ալիք» հայկական հողորդումը:

Նմանատիպ նյութեր