ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելիս հավելվածով կներկայացնեն Covid-19-ի թեստի բացասական պատասխանը

ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելիս հավելվածով կներկայացնեն Covid-19-ի թեստի բացասական պատասխանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց Covid-19»-ի բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում, փոխանցում է «Վեդոմոստին»:

«Թույլատրել օդային ճանապարով մուտքը ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին 2021-ի փետրվարի 1-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետությունից ու Բելառուսի Հանրապետությունից՝ «Ճանապարհորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածում նրանց կողմից ներկայացված հետազոտության բացասական պատասխանի պարագայում»,- ասվում է որոշման մեջ։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած փաստաթղթում ներկայացված է նաև օդանավակայանների ցանկը, որտեղ կարելի է ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը։

Դրանց թվում են Անապայի, Վլադիկովկասի, Գրոզնիի, Եկատերինբուրգի, մերձմոսկովյան «Ժուկովսկի» և «Չկալովսկի» օդանավակայանները, Կազանի, Կալինինգրադի, Կրասնոդարի, Կրասնոյարսկի, մոսկովյան «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» օդանավակայանները։ Թեստի բացասական արդյունք կարելի է ներկայացնել նաև Նիժնեկամսկի, Նովոսիբիրսկի, Դոնի Ռոստովի, Սանկտ Պետերբուրգի, Սոչիի և Ուֆայի օդանավակայաններում։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվել է 2020-իի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բացառություն էին միային քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։ Ավելի վաղ՝ հունվարի 21-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր ՀՀ և ՌԴ միջև մուտքի ու ելքի փոխադարձ սահմանափակումները կվերացվեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---