Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան խնդիրը՝ չեզոքացնել ռուսական շանտաժն ու սպառնալիքը

Ռուսաստանը կողմ է և ցանկանում է հասնել Ղարաբաղյան հարցի փուլային կարգավորմանը։ Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին փոխանցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հուլիսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ։ Հաղորդագրությունն էլ տարածել է ոչ թե հայկական կողմը, այլ ՌԴ Անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը։ Ավելին, ըստ մամուլի հրապարակումների՝ հայկական կողմը փորձել է սրբագրել հաղորդագրության այդ հատվածը, սակայն չի ստացվել։

Սա չափազանց կարևոր նրբերանգ է և ցույց է տալիս այն մոտիվացիան, որով Ռուսաստանը ներկայումս վերաբերում է Հայաստանին, թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությանը։ Այդ մոտիվացիան ամենևին չի վերաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, խաղաղարար մտադրությանը։ Իրերի ներկայիս դրության պայմաններում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց։ Ավելի ճիշտ՝ միջոց է կարգավորման պատրանքի քողի տակ հակամարտության մշտական չկարգավորվածության պահպանումը, որով Ռուսաստանը կշարունակի պահպանել իր ազդեցությունը հակամարտության կողմերի, բայց առաջին հերթին՝ Հայաստանի նկատմամբ։

Ռուսական ընկալմամբ՝ հակամարտության կարգավորման փուլային տարբերակը ոչ թե մադրիդյան սկզբունքներում ներառված փուլային տարբերակն է, այլ հայտնի «Լավրովի պլանը»։ Այն, ի տարբերություն մադրիդյան սկզբունքների, ունի մի կարևոր դետալ՝ ազատագրված տարածքների մի մասի վերադարձից հետո խաղաղապահ ուժերի տեղակայում Ղարաբաղյան հակամարտության գոտում։ «Լավրովի պլանում» խաղաղապահների անվան տակ նկատի է առնվում ՀԱՊԿ կամ ԱՊՀ մանդատի ներքո զորքերի տեղակայումը Ղարաբաղում, որը ոչ այլ ինչ է, քան ռուսական ռազմական ներկայություն Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Իրանի հետ սահմանի երկայնքով։

Ռուսաստանի համար «Լավրովի պլանը» լուծում է միանգամից երկու խնդիր. մի կողմից՝ ռազմական ներկայության ավելացում ու ամրապնդում Հարավային Կովկասում՝ արդեն նաև ղարաբաղյան գոտում, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական առումով զինուժի տեղակայում Իրանի հետ սահմանագոտում։ Բայց սրանք «փուլային տարբերակի», իմա՝ «Լավրովի պլանի» մասին խոսակցությունների վերաթարմացման արտաքին շերտերն են։ Մինչդեռ Ռուսաստանի համար այն ունի խիստ կարևոր ներքին բաղադրիչ ևս։

Ռուսաստանում հասկանում ու գիտակցում են, որ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը ոչ միանգամից, ոչ կտրուկ կերպով, սակայն անխուսափելիորեն դուրս է գալու ռուսական ազդեցության տիրույթից։ Դուրս է գալու նորմալ, ժողովրդավարական պետություն դառնալով, ինչը հակացուցված է եվրասիական տարածքում։ Դուրս է գալու օրինական, ոչ կոռումպացված իշխանություն ունենալով, ինչը ևս հակացուցված է հետխորհրդային կոռումպացված իշխանությունների հետ աշխատելու ու դա որպես ազդեցության հզոր լծակ կիրառելու ռուսական մեթոդին։

Ժողովրդավարական Հայաստանը տարիների կտրվածքով տեղ ու անելիք չի ունենալու բռնապետական ռեժիմների ակումբ դարձած Եվրասիական տնտեսական միությունում, որովհետև բացի քաղաքական շարժառիթների բացակայությունից՝ ժամանակի ընթացքում վերանայելու է նաև տնտեսական շարժառիթը. նորմալ երկիրը նշանակելու է նաև ներդրումներ ու նոր տեխնոլոգիաներ, ինչն էլ իր հերթին նշանակելու է արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացում ու մուտք արևմտյան շուկաներ, ինչի արդյունքում այդքան գովերգվող 170 միլիոնանոց եվրասիական շուկան հայ արտադրողների համար կարող է այլևս գրավիչ չլինել։

Եվրասիական միությանն անդամակցելու քաղաքական ու տնտեսական շարժառիթների բացակայությունը որևէ տրանսֆորմացիայով հանգեցնելու է նաև ՀԱՊԿ-ին անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացման, որովհետև տնտեսության հզորացումը հանգեցնելու է նաև պաշտպանունակության բարձրացման, ինչի արդյունքում ժամանակի մեջ Հայաստանը կարող է չունենալ անվտանգության հարցում ՀԱՊԿ-ի՝ առանց այդ էլ գոյություն չունեցող աջակցության կարիքը։

Հայաստանի ինքնիշխանության բարձրացումը կրկին ժամանակի մեջ առաջացնելու է նաև Գյումրիի ռուսական ռազմաբազայի տեղակայման հարցի առնվազն պայմանների քննարկում։ Դա չի նշանակում, թե Հայաստանն անպայմանորեն հրաժարվելու է ռուսական բազայից, պարզապես դրա տեղակայման համար կարող են ներկայացվել արդեն ինքնիշխան երկրին բնորոշ պայմաններ՝ սկսած ռազմաբազայի գտնվելու տեխնիկական պայմաններից մինչև արժանապատիվ վարձավճարներ, ինչը ևս հակացուցված է Ռուսաստանի՝ Հայաստանի հետ վասալային ռեժիմով աշխատելու պրակտիկային։

Թվարկված և չթվարկված բազմաթիվ այլ գործոնների ազդեցությամբ ժամանակի ու տարածության մեջ ինչ-որ պահի Հայաստանի համար ռուսական՝ այս բնույթի ազդեցության տիրույթում մնալը դառնալու է քաղաքականապես ու տնտեսապես ոչ շահավետ, այսինքն՝ պետության շահերին հակասող։

Ռուսաստանում գիտակցում են այդ անխուսափելի հեռանկարը և գոնե այս պահին ներքին լծակներ չունենալով՝ փորձում են Հայաստանը իրենց ազդեցության տակ պահելու ամենավտանգավոր մեթոդը՝ Ղարաբաղյան հարցի փուլային կարգավորումը։ Դրան հակադրվելու համար Հայաստանը պետք է էլ ավելի ինտենսիվացնի հաղորդակցությունը արևմտյան գործընկեր երկրների ու կառույցների հետ։ Ռուս-ադրբեջանական սպառնալիքին դիմակայելու ճանապարհը արևմտյան քաղաքական, անհրաժեշտության դեպքում՝ նաև անվտանգային երաշխիքների համակարգն է, որոնք, հուսանք, քննարկման առարկա են լինելու վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կայանալիք այցի ընթացքում։

Դա հասկանում են նաև Ռուսաստանում ու այդ պատճառով են այդքան ցավոտ ընդունում ՀՀ վարչապետի եվրոպական այցը՝ ընդհուպ գրեթե ուղիղ տեքստով հայտարարելով, որ դրա համար Հայաստանը կարող է լուրջ գին վճարել ղարաբաղյան ճակատում։

Հայաստանի իշխանությունը պետք է ցույց տա, որ Հայաստանի հետ շանտաժով խոսելու ժամանակներն անցել են, պետք է ցույց տա շատ ավելի բարձր մակարդակով, քան Անվտանգության խորհրդի երիտասարդ նախագահը, ով ըստ խոսակցությունների՝ Պատրուշևի հետ հանդիպմանը չի կարողացել համարժեք պատասխանել վերջինիս հակահայկական դիրքորոշմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում