Թուրքիան գոհ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններից՝ Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու խոսքով՝ եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, ապա թուրքական կողմը պատրաստ է միայնակ լուծել «անվտանգ գոտի» ստեղծելու հարցը:
«Մենք գոհ չենք ներկայիս ջանքերից և դա շատ հստակ փոխանցել ենք ամերիկացիներին: Եթե մենք չկարողանանք ելք գտնել Միացյալ Նահանգների հետ, ապա մենք միայնակ կմաքրենք տարածքը ահաբեկչական կազմակերպություններից»,- ասել է արտգործնախարարը։