News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունների՝ ռուսներին վիզայի տրամադրումը սահմանափակելու նպատակն է ՌԴ քաղաքացիների՝ երկրի իշխանություններից դժգոհելը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամաակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է, որ օգոստոսի 23-ից ամբողջ Ռուսաստանի տարածքում ԱՄՆ-ն կդադարեցնի ոչ միգրացիոն վիզաների տրամադրումն անորոշ ժամկետով։ Սեպտեմբերի 1-ին այդ ընթացակարգը կվերականգնվի, սակայն միայն Մոսկվայում։

«Առաջին տպավորությունն այն է, որ այդ որոշումների ամերիկացի հեղինակների նպատակը ՌԴ-ի քաղաքացիների դժգոհությունը հարուցելն է երկրի գործող իշխանությունների վարած քաղաքականությունից։ Դա հայտնի տրամաբանություն է՝ նրանց տրամաբանությունը, որոնք կազմակերպում են գունավոր հեղափոխություններ, եւ դա Օբամայի վարչակազմի իներցիան է»,-ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ