Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

«Մի պառավին շրխկացրի գետնին, մյուսին խփեցի բահով…». Եղեգնաձորում 16-ամյա տղան տարեց կանանց է սպանել ու թռցրել ոսկե ականջօղերը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նարեկ Խ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ:

Քոլեջի ուսանող, մեղսագրված արարքների կատարման պահին անչափահաս՝ 16-ամյա Նարեկ Խ.-ին ծանր մեղադրանք էր առաջադրված:

Ըստ դատական ակտի՝ քոլեջում սովորելու ժամանակ Նարեկը եղել է համառ, չշփվող: Նրա ծնողներն ամուսնալուծված էին, հայրը մշտապես վիճել է մոր հետ, ունեցել է հոգեկան խնդիրներ, տեղափոխվել է համապատասխան կլինիկա:

Ընտանիքում եղել են ֆինանսական խնդիրներ:

Նարեկը գումար հայթայթելու նպատակով շրջել է Վայոց Ձորի գյուղերում, վարձատրության դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել: Սեզոնում հիմնականում ընկույզի ծառեր է թափ տվել: Երբեմն նա հետը տարել է ընկերներին՝ Սմբատին ու Հարութին, բայց հիմնականում մենակ է եղել:

2015 թվականի հոկտեմբերին Նարեկը Սմբատի ու Հարութի հետ գնացել է Եղեգնաձորի տարբեր թաղամասեր, կատարել է վճարովի գյուղատնտեսական աշխատանքներ: Տղաները գումարը բաժանել են միմյանց միջև:

Նարեկն իմացել է, որ Եղեգնաձորի բնակչուհի, 91-ամյա Վարդուշ Ս.-ն բակում ընկույզի ծառեր ունի: Գնացել են նրա տուն, առաջարկել են գումարի դիմաց թափ տալ ընկույզի ծառերը: Կինը չի համաձայնել, ասել է՝ ծառը ծերացած է, թափ տալու դեպքում կարող են ճյուղերը կոտրվել, նրանք կարող են վնասվել… Դրա փոխարեն տատիկը դեռահասներին առաջարկել է այգին մաքրել չորացած ճյուղերից: Սմբատն ու Հարութը չեն համաձայնել, Նարեկը հանձն է առել, ասել է, որ կվերադառնա ու գործը կանի:

Նա խոսելու ընթացքում նկատել է, որ Վարդուշ տատի վրա առկա են ոսկե զարդեր, ու, ըստ դատական ակտի, նպատակադրվել է դրանք հափշտակել ու վաճառել:

2015 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 10-ն անց 30-ից մինչև 13-ը Նարեկը առանց ընկերների գնացել է Վարդուշ Ս.-ի տուն: Որպեսզի ստուգի՝ տանը տղամարդ կա, թե ոչ՝ նա դրսից ձայն է տվել՝ ձյաձ, ձյաձ:

Նրա կանչին արձագանքել է տարեց կինը: Հասկանալով, որ կինը մենակ է, Նարեկն առաջարկել է կատարել այգին մաքրելու աշխատանքը:

Վարդուշ տատիկը նրան հրավիրել է խոհանոց, ցանկացել է աշխատանքից առաջ կերակրել տղային, բայց վերջինս տատիկի զարդերը հափշտակելու նպատակով բռնել է նրա ուսից և ձեռնափայտի օգնությամբ տեղաշարժվող զառամյալ կնոջը քաշել-գցել է, ապա նրա գլուխը հարվածել է բետոնե հատակին:

Կինը գլխի երեք տարբեր շրջաններում ստացել է գանգուղեղային բաց, բութ վնասվածք ու մահացել է:

Նարեկը, ըստ դատական ակտի, մահացած տատիկի ականջներից հանել է կարմրավուն քարով ոսկե ականջօղերը:

Դրանք հետագայում 32 հազար դրամով վաճառել է Եղեգնաձորում ոսկե զարդերի առուվաճառքով զբաղվող անձի:

Այնուհետև Նարեկը շարունակել է շրջել տարածաշրջանի գյուղերում, փնտրել է միայնակ ապրող տարեց կանանց, այդպիսիներին գտնելու դեպքում տարբեր միջոցներով փորձել է պարզել՝ կինը գումար, ոսկեղեն ունի՞:

Ըստ դատական ակտի, 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Նարեկ Խ.-ն գնացել է Վերնաշեն գյուղ, մոտ հինգ ժամ գտնվել է գյուղում միայնակ ապրող «Շամամ տատիկի»՝ 79-ամյա Վարդիթեր Խ.-ի տանը, նրա հետ զրույցում ճշտել է, որ շատ քիչ գումար ունի և՝ ընդամենը մի ոսկե մատանի: Այդ տատիկի տանը Նարեկը սուրճ է խմել, տատիկից 300 դրամ է վերցրել ու հեռացել:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Նարեկը նորից է գնացել Վարդիթեր Խ.-ի տուն, առաջարկել է, որ նրա ընկույզի ծառերը թափ տա: Վարդիթեր տատիկը մերժել է, ասել է՝ թափ տալու ընկույզ չունի, և, ինչ-որ վատ բան կանխազգալով, ձայն է տվել հարևանին: Նարեկը անմիջապես հեռացել է:

Շարունակելով ճանապարհը՝ նա ժամը 14-ից մինչև 18-ն անց 30-ը գտնվել է Վարդիթեր տատիկի տանից ոչ հեռու ապրող, 76-ամյա Գոհար Բ.-ի հողամասում, առաջարկել է վճարի դիմաց գործ անել: Գոհար տատը համաձայնել է: Նարեկը բարձրացել է ծառը՝ խնձոր քաղելու: Վերևից տեսել է, որ Գոհար տատի ականջներին կարմիր քարով ոսկե ականջօղեր կան:

Նարեկը, ըստ դատական ակտի, իջել է ծառից, վերցրել է խնձորենուն հենած բահը ու դրա մետաղական մասով ուժեղ հարվածել է Գոհար Բ.-ի գլխի գագաթ-քունքածոծրակային շրջանին, պատճառել է ծանր վնաս՝ գանգուղեղային բաց, բութ վնասվածք, որը հանգեցրել է տարեց կնոջ մահվանը:

16-ամյա տղան բերանքսիվայր ընկած տատիկի ականջներից հանել է ոսկե ականջօղերն ու հեռացել է: Նույն օրը ականջօղերը վաճառելու նպատակով դարձյալ դիմել է ոսկե զարդերի առուվաճառքով զբաղվող նույն անձին, ով ասել է, թե մոտը գումար չունի, ու ականջօղերը չի գնել:

Հոկտեմբերի 26-ին Նարեկ Խ.-ն հափշտակած ականջօղերը 28 հազար դրամով վաճառել է մեկ այլ անձի, ով գնման վերաբերյալ գրառում է կատարել համապատասխան տետրի մեջ, ինչը հետագայում օգնել է սպանությունների բացահայտման գործում…

Ներկայացված երկու սպանությունների առիթով հարուցված քրեական գործի նախաքննության սկզբում Նարեկ Խ.-ն ընդունել է, որ հանցավոր արարքներն ինքն է կատարել:

Այնուհետև նա կատարել է սուտ մատնություն՝ իր ընկեր Սմբատին է մեղադրել երկու տատիկների սպանության համար: Սմբատին, ըստ դատական ակտի, նա մեղադրել է բազմիցս՝ իր կողմից գրված ցուցմունքներում:

Սմբատի վերաբերյալ քննություն է կատարվել ու միայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քանի որ Նարեկի ասածները քննությամբ չեն հաստատվել:

Սմբատը ութ ամիս եղել է կալանքի տակ:

Նա հայտնել է, որ Նարեկի ու Հարութի հետ մի օր է ընկույզի ծառեր թափ տվել: Ստացած գումարը կիսել են միմյանց միջև: Այդ օրը եղել են նաև Վարդուշ Ս.-ի տանը, նա չի թողել, որ իրենք ընկույզի ծառերը բարձրանան, ասել է՝ ծառերը բարձր են, կբարձրանաք, կընկնեք: Ավելի հեշտ աշխատանքներ է առաջարկել, ինքն ու Հարութը չեն համաձայնել…Այդ տատիկը դժվարությամբ էր քայլում, փոքրահասակ էր: Այդ օրը տատիկը Նարեկին ծխախոտի փող է տվել: Նարեկն այդ փողից իրենց տվել է 50 դրամ…

Սմբատը սպանությունների օրերին ալիբի է ունեցել, որը հաստատվել է…

Ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Նարեկ Խ.-ն ճանաչվել է մեղսունակ:

«Ներքին դիտում» գործողության ժամանակ Նարեկ Խ.-ն զրուցելով մոր հետ, ասել է, թե «խփել է առաջին պառավին՝ շրխկացրել է գետնին, վերցրել է ականջօղերը, տվել է ոսկերիչին… Մյուս պառավին խփել է բահով…»: Մայրը հարցրել է Նարեկին՝ դո՞ւ ես արել, թե՞ ստիպել են: Նարեկը պատասխանել է՝ ես եմ արել, ապա սկսել է լաց լինել…

Դատարանը Նարեկ Խ.-ին մեղավոր է ճանաչել երկու անձանց շահադիտական սպանության և սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քանի որ հանցավոր արարքների կատարման պահին Նարեկ Խ.-ն եղել է անչափաս՝ 16 տարեկան, ըստ օրենքի՝ նրան 10 տարուց ավել ժամկետով ազատազրկելն արգելվում է:
Նարեկ Խ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 30-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վ. Զուռնաչյանը: Նա նշել է, թե դատավճռում բերված պատճառաբանություններն ու հետևություններն անհիմն ու սխալ են, դատարանը սխալ եզրակացության է հանգել Նարեկի մեղավորության հարցում:

Ըստ պաշտպանի՝ Նարեկ Խ.-ին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն, դատարանը պետք է արդարացման դատական ակտ կայացներ:

Պաշտպանն ընդգծել է, որ Նարեկ Խ.-ին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են հենց իր՝ Նարեկի՝ նախաքննության սկզբում տված ինքնախոստովանական ցուցմունքները, այդ լույսի տակ է իրականացվել «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողությունը: Երբ Նարեկը, ըստ պաշտպանի, հրաժարվել է իր դեմ տված ցուցմունքներից, ակնհայտ է դարձել, որ նրա մեղավորության վերաբերյալ այլ օբյեկտիվ ապացույց գործում առկա չէ…

Նարեկի մայրը հայտնել է, թե ոստիկանության բաժնում ինչպես իրեն, այնպես էլ որդուն հավաստիացրել են, որ վերջինս չի դատվի, քանի որ հայրը հոգեբուժարանում է, նրան էլ անմեղսունակ կճանաչեն… Միայն դրանից հետո է, ըստ Նարեկի մոր, որդին խոստովանական ցուցմունքներ տվել…

Պաշտպանը նշել է, թե գործով քննիչը Նարեկ Խ.-ի համար նույնիսկ շորեր է գնել՝ պատճառաբանելով, թե մայրն ի վիճակի չէր որդու համար շոր գնելու: Քննիչի գնած շորերը Նարեկ Խ.-ն հագել է, երբ տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ, այսպիսով՝ քննիչը, ըստ պաշտպանի, «փորձել է սիրաշահել անչափահասին, համոզել է, որ նա ընդունի մեղքը»՝ հոգեբանական և այլ ճնշումների արդյունքում ստիպել է, որ Նարեկ Խ.-ն ընդունի առաջադրված ծանր մեղադրանքը:

Պաշտպանն ընդգծել է, որ «Ներքին դիտում» գործողությունով խախտվել է Նարեկ Խ.-ի ու նրա օրինական ներկայացուցչի՝ մոր առանձին ու կոնֆիդենցիալ տեսակցելու՝ օրենքով սահմանված իրավունքը, այսինքն՝ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի պահանջի խախտմամբ: Այդ ապացույցը պետք է ճանաչվեր անթույլատրելի:

Պաշտպանը նշել է՝ եթե Նարեկ Խ.-ն տուժող տատիկին սպանելու դիտավորություն ունենար, նրան վայր գցելուց հետո կստուգեր՝ նա մահացել է, թե ոչ: Բայց Նարեկը չի ստուգել, հետևաբար, ըստ պաշտպանի, նա սպանելու դիտավորություն չի ունեցել…

Պաշտպանը նշել է նաև, որ ըստ իր պաշտպանյալի օրինական ներկայացուցչի՝ «այս քրեական գործի հետ կապ ունեցող որոշ մարդիկ» Նարեկ Խ.-ի համար հյուրասիրություններ են կազմակերպել՝ նրան համոզելով, որ խոստովանի՝ միևնույնն է՝ չի դատվելու, ճանաչվելու է անմեղսունակ, բայց Նարեկ Խ.-ն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել է մեղսունակ…

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգել է, որ Նարեկ Խ.-ին արդարացնելու հիմքեր չկան, պաշտպանի բողոքը անհիմն է:

Դատարանը մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 10 տարի ազատազրկումով, թողնվել է անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում