Ավստրիացի կատարող Թոմաս Նոյվիրթը, որ հանդես է գալիս Կոնչիտա Վուրսթ բեմական անունով, թողարկել է նոր տեսահոլովակ: Տեսահոլովակում երգիչը ճերմակած կարճ մազերով և մոխրագույն մորուքով է: Տեսահոլովակը հրապարակվում է արվեստագետի պաշտոնական YouTube ալիքում:
Նոր Hit Me հոլովակում Կոնչիտա Վուրսթը ամբողջովին տղամարդկային դերում է հանդես գալիս:
Չորս օրվա ընթացքում տեսանյութը 545 հազար դիտում է արձանագրել և 9,4 հավանում: