News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ԱՄՆ նախագահի վարչակազմին է փոխանցել հարաբերությունների վերականգնման «ճանապարհային քարտեզը»:

Buzzfeed-ը հայտնում է, որ ընթացիկ տարվա գարնանը փոխանցված փաստաթղթով նախատեսվում էր դիվանագիտական եւ ռազմական կապերի խողովակների, նաեւ հատուկ ծառայությունների մասով շփումների վերականգնում, որոնք սառեցվել էին Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Սակայն Պետքարտուղարությունը չի մեկնաբանել լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները:

«Ես այդ մասին տեղյակ չեմ: Դա կարելի է գնահատել որպես դիվանագիտական նախազգուշացնող զրույցներ, եւ ես չեմ կարող դրա որեւէ մանրամասն հաստատել»,- հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հակված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ