Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ են ուզում Փաշինյանն ու իր թիմը. վերջին խոսքի իրավունքը ուսանողներինն է

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով կրթության ոլորտի, այդ թվում և Տնտեսագիտական համալսարանի խնդիրներին է անդրադառնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը կրթության որակի հարցն է, որն արդեն արձանագրվում է նաև միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներում: Համաշխարհային բանկի (ՀԲ) «Մարդկային կապիտալի ինդեքսի» կողմից ներկայացված վերլուծության մեջ Հայաստանը ԽՍՀՄ պետությունների մեջ նախավերջին տեղում է: Ինդեքսի հաշվարկը ներառում է նաև առողջապահությունն ու կյանքի տևողությունը: Սրանց առումով լավ դիրքերում ենք, խնդիր չունենք, մինչդեռ կրթությունը խնդրահարույց է դարձել, որովհետև անկախության տարիներին «հաջողությամբ» ոչնչացրել ենք մեր ունեցած կրթական բավականին բարձր մակարդակը:

Հիմա ՀՀ-ում հանրակրթությունը 12 տարի է, որից, ՀԲ մասնագետների վերլուծություններով, 2.5 տարին լրիվ ավելորդ է: Այստեղ խնդիրը սկսվում է հանրակրթությունից և տարածվում բարձրագույն ու մասնագիտական կրթության վրա:

Հանրակրթությունում չկարողանալով հարցը լուծել՝ բարձրագույնում էլ հայտարարում ենք, որ եղած արժեքներն անընդունելի են, նոր արժեքների հիման վրա ենք ուզում կրթություն ստեղծել, մինչդեռ այդ նոր արժեքներն այդպես էլ չեն սահմանվում, չկան:

Արդյունքում չեղած արժեքների բացը լրացվում է «անհասկանալի կադրային փոփոխություններով» և մասնագետ կադրերի ընտրության վերանայումով: Քաղաքակիրթ աշխարհում բուհական համակարգում ընտրության հիմնական չափանիշը դասախոսին տրված ուսանողի գնահատականն է: Այդ չափանիշը անուղղակի «աշխատում էր» նաև սովետական համակարգում: Լևոն Ներսիսյանի դասախոսություններին հարյուրներով ուսանողներ էին լինում լսարանում: Գրեթե նույն պատկերն էր Բաշինջաղյանի քաղաքատնտեսության դասերին: Իրենց լսել ցանկացողները հազարավորներն էին: Սա է դասախոսին տրվող իրական գնահատականը:

Մյուս կողմից՝ այդ համակարգում ուսանողը կաշառք էր տալիս չսովորելու համար, ինչն ավելի խորացված արվում է այսօր: Հետևաբար ամենակարևոր բաներից մեկը, որ պետք է արվի մեր բուհական համակարգում, այն է, որ ուսանողը դադարի կաշառք տալ չսովորելու համար: Հայաստանում դրա փորձը կա. Ամերիկյան համալսարանը: Այլապես վճարում են մի կողմից՝ գիտելիք ստանալու, մյուս կողմից՝ չստացած գիտելիքի դիմաց գնահատական ստանալու համար: Ո՞րն է տրամաբանությունը: Դրա համար էլ ճիշտն այն է, որ ուսանողը գնահատի դասախոսի մասնագիտական որակները: Ուրիշ ոչ ոք դա չի կարող անել: Հնարավոր է կողքից դասախոսին գնահատել որպես գիտնականի, բայց ոչ որպես դասախոսի: Հնարավոր է, որ տվյալ անձը որպես գիտնական բարձրակարգ է, բայց որպես դասախոս՝ ոչ: Հիմա մեզանում ուսանողներին դասախոսի գնահատման համակարգից դուրս են թողնում, ինչն անընդունելի է: Այս դեպքում դասախոսի գնահատման համակարգն ամբողջովին սուբյեկտիվ է դառնում:

Ես Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ եմ, և ինձ համար անընդունելի է, որ որպես դասախոս դասավանդելու մրցույթին մասնակցողի ընտրության համար գիտելիքը և գիտելիքից դուրս չափորոշիչները հավասար հարթությունում են, նույն արժեքն ունեն: ԵՊՏՀ-ի դասախոսների ընտրության մրցույթում գործող 13 չափորոշիչները. մաթեմատիկայի, համակարգչի, վիճակագրության որոշակի, անգլերենի և ռուսերենի պարտադիր իմացությունը, անգլերենի դասախոսության իմացությունը, միջազգային գիտաժողովների մասնակցությունը և բոլոր այս նշյալները նույն արժեքն ունեն, բոլորն էլ գնահատվում են մեկ միավոր: Փաստորեն եթե դասախոսի լեզուների և համակարգչի իմացությունը լավ է, բայց մասնագիտականին տիրապետում է հազիվ 1 բալի շրջանակներում, տնտեսագիտության փոխարեն լեզո՞ւ է պարապելու: Անհասկանալի է՝ ո՞ւմ են հավաքագրում՝ տնտեսագետների՞, թե՞ լեզվաբան, մի քիչ էլ տնտեսագետների: Այս ուղղությամբ իմ հարցադրմանը համալսարանի ղեկավարությունը լիարժեք պատասխան չտվեց:

Հարցերի լուծման այս անտրամաբանական, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, որ լի են օրենքի խախտումներով (խախտվել են բարձրագույն և բուհական ու կրթության մասին օրենքի մի շարք դրույթներ, որտեղ հստակ կան չափորոշիչները, թե ինչպես է կազմակերպվում կրթական պրոցեսը, կրթության նախարարության կողմից հաստատված ծրագրերը, որոնք սահմանել է պետությունը), բերել են նրան, որ բուհի մի շարք բարձրակարգ, սկզբունքային դասախոսներ պատրաստվում են դիմել դատարան:

Բուհը պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որտեղ պաշտոնական լեզուն հայերենն է: Ինչո՞վ բացատրել ռուսերենի ու անգլերենի իմացության ոչ թե ցանկալի, այլ պարտադիր պահանջը: Հասկանալի է, որ այդ լեզուների չիմացությունը մասնակցին մրցակցությունից դուրս է թողնելու: Ցանկացած դասախոս հրաշալի գիտի, որ համակարգչին չտիրապետելը, օտար լեզվի չիմացությունը, մյուս պայմանների բացակայությունը իրեն անմրցունակ է դարձնում: Ի վերջո, անկախ ամեն ինչից, ուսանողն ուզում է նորովի կրթություն ստանալ, քիչ կարդալ, շատ գիտելիք ու ինֆորմացիա ստանալ: Հետևաբար վերոնշյալներին չտիրապետող դասախոսը ուսանողի համար ընդունելի չի: Այդ դեպքում, երբ ամեն ինչ առավել քան հստակ է, ո՞ւմ է պետք, ի՞նչ նպատակ է հետապնդում արհեստականորեն լրացուցիչ այս չափորոշիչները «քննական պահանջներում» խցկելը: Ես, որպես բուհի կառավարման խորհրդի անդամ, այս հարցը բարձրացնելու եմ գիտության և կրթության նախարարության առաջ:

Ինչ են ուզում Փաշինյանն ու իր թիմը. ստեղծել օրենքի պետություն, իրավունքի գերակայություն: Մինչդեռ այս պարագայում այդ թիմի համակրանքը վայելող կառավարողները արհեստականորեն պայմաններ են ստեղծում մի շարք օրենքների խախտումներով մարդկանց իրենց ենթարկելու: Չի լինի: Բուհի շատ դասախոսներ օրենքը խախտողին չեն ենթարկվի: Անընդունելի է այն մոտեցումը, երբ ասում են՝ «լավ գործ է», ու փորձում են օրենքը շրջանցելով անել: Եթե օրենքը լավը չի, փոխենք:

Ահավասիկ. Սահմանադրական դատարանի հետ կապված փակուղին առաջացել է նախկինների կողմից օրենքը խախտելու արդյունքում: Վահե Գրիգորյանը ճիշտ արեց այդ հարցը բարձրացնելով: Դա պետք է արվեր մեկ տարի առաջ, երբ անցումային ժամանակաշրջանը վերջացավ, և պարզվեց, որ Սահմանադրական դատարանի անդամ հասկացողություն չկա: Բայց նախկինները խուսափեցին անդրադառնալ իրենց իսկ ստեղծած թնջուկին: Եկել է ժամանակը, որ Սահմանադրական դատարանը «օրինականացվի» և դառնա բարձրագույն իրավական մարմին, որի ընդունած որոշումներին ես կենթարկվեմ: Այլապես չեմ ուզել ենթարկվել, որովհետև գիտեմ, որ իրենք օրենքի խախտումով կան, որովհետև այն մեկնաբանությունները, որ տվել են ընտրությունների արդյունքում, ինձ՝ որպես ընդդիմադիր գործողությունների մասնակցի, անընդունելի են եղել, որովհետև ես չեմ արել այն արարքները, որ վերագրել են ինձ, այն է՝ բռնի իշխանափոխության փորձ: Հետևաբար ես ուզում եմ ունենալ այնպիսի դատարան, որն իմ գործողությունները, որպես քաղաքացու, որպես քաղաքական գործչի, կգնահատի օրենքով և ոչ քաղաքական պատվերով: Դրա համար այդ մարմնին պետք է տալ լեգիտիմության ամենաբարձր աստիճան:

Հասարակությունն ընդունում է Փաշինյանին ու իր թիմին, որովհետև իրենց իրոք ժողովուրդն է ընտրել, և ունեն լեգիտիմության ամենաբարձր աստիճան: Նույնը ուզում են Սահմանադրական դատարանի համար, նույնը՝ Տնտեսագիտականում ձևավորվող կառավարման մարմնի, դասախոսական կազմի: Այլապես եթե իշխանությունը պետք է հայտարարի, որ ինքը լավն է, ու դա համարվի օբյեկտիվ գնահատական, դրանից մեր կյանքը չի լավանալու: Եթե Տնտեսագիտականում հայտարարում են, որ մրցութային լավ պայմաններ են ստեղծել, դա դեռևս չի նշանակում, որ իրոք այդպես է: Պետք է ուսանողն ասի՝ ներկայացվածը բավարա՞ր է, թե՞ ոչ: Նրանն է վերջին խոսքի իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում