Ադելի և Սեմ Սմիթի բրիտանական երկրպագուները շվարած են. համացանցում տեսանյութ է հայտնվել, որից հետևում է, որ եթե դանդաղեցնես Ադելի ձայնի հնչողությունը, այն կարելի է շփոթել Սեմի ձայնի հետ։
Հոլովակում փորձը կատարում են սովորական սկավառակի օգնությամբ, որը նվագում է Ադելի Hello երգը։ Մենք չենք ուզում հաստատել, որ մեկ մարդ է երգում, սակայն նմանություն իրոք կա։
Աստղերի երկրպագուները տարբեր կերպ են արձագանքել։ Ոմանց այս փաստը ծիծաղեցրել է, իսկ մյուսները սարսափել են, երբ պատկերացրել են, որ Ադելն ու Սեմը նույն մարդն են։