Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրակարգում դեռ նման հարց դրված չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Քոչարյանին սատարելու մասին. Առավոտ

Քաղաքականություն
Carukyan-Qocharyan

«Գնացեք այդ պատգամավորներին հարցրեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունից ոչ մի պատգամավոր, բացառությամբ Իշխան Զաքարյանի չսատարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու նախաձեռնությանը, Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց: Նշենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը երեխաների համար Ծառուկյանը կազմակերպեց Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում: Այդ ընթացքում երեխաներին պաղպաղակ էին բաժանում Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ ավագանու թեկնածու, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը: Լրագրողները Գագիկ Ծառուկյանին հարցրին՝ պատրա՞ստ են սատարել Ռոբերտ Քոչարյանին, համախմբվել նրա շուրջ, քանի որ նա մուտք է գործել քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Առաջիկայում նման հարց դրված չէ»: Հարցին՝ համարո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվել, Գագիկ Ծառուկյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե այժմ տոնական օր է, երեխաներն են այստեղ, այ ձեր ցավը տանեմ, էդ ի՞նչ հարցեր եք տալիս: Լրագրողները պնդեցին, Ծառուկյանն ի վերջո ասաց. «Հարցը իրավաբանական տիրույթում է, այնտեղ գնում է գործընթացը, իրենք պատասխանը տալիս են, նոր մենք մեր կարծիքը հայտնում ենք»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով