ԵԱՀԿ ՄԽ-ն հայկական կողմի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ ՄԽ-ն հայկական կողմի հետ քննարկել է ՀՀ և  Ադրբեջանի նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Հունիսի 12-14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայկական կողմի հետ քննարկել են Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ընթացքն ու դրանց առաջխաղացումը, այդ թվում` մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մակարդակով: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Ամփոփելով հայաստանյան այցի արդյունքները՝ համանախագները հայտնել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, պաշտպանության և ԱԳ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի հետ:

Տեսակետներ են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կարևորել կառուցողական միջավայրի ապահովումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել են Երևան ժամանած համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---