4627 դիտում
15:35 20-04-2018
Բակո Սահակյանն ընդունել է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հաղթած «Արցախ» թիմին
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի առաջնությունում հաղթող դարձած «Արցախ» թիմի անդամներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարեւորել է այդ հաղթանակը՝ նշելով, որ դա մարզիկների եւ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք է:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ համառորեն պետք է ձգտել հասնել նոր հաջողությունների՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար, Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Միքայելյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
7425 դիտում
21:31 04-10-2017
Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին
3229 դիտում
20:13 06-07-2018
Բակո Սահակյանն ընդունել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ Ժակ Ռեմիյեին
Այս բաժնից
334 դիտում
19:50 27-03-2024
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ
409 դիտում
19:38 27-03-2024
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին
370 դիտում
18:00 27-03-2024
Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը