Գլուխգործոցների առևանգումներ. 6 հանդուգն կողոպուտ

January 29, 2019

Տրետյակովյան պատկերասրահից փորձել են գողանալ Արխիպ Կուինջիի «Այ-Պետրի» բնանկարը: Մի քանի ժամ անց իրավապահները գտել են գողության փորձի հեղինակին, նկարն էլ վերադարձրել են թանգարան:



1. 15-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Վան Էյկի «Արդար դատավորներ»-ը կորան Բելգիայում 1934-ին: Գողն ու  իրավապահները միմյանց 8 ամիս նամակներ էին գրում, ոստիկանությունը փորձում էր գնել նկարը, բայց կողոպուտի հեղինակին այդպես էլ չգտան, նկարը՝ նույնպես:

2. 1911 թվականին Լուվրի աշխատակիցներից մեկը գողացավ Դա Վինչիի «Մոնա Լիզան»: Կասկածյալների թիվն ամեն օր աճում էր, նրանց թվում էր նույնիսկ Պաբլո Պիկասոն: 2 տարի անց նկարը հայտնաբերվեց Իտալիայում: Գողության հեղինակն իտալացի էր, նրան հայրենիքում շատերը հայրենասեր որակեցին «Ջոկոնդա»-ն Իտալիա վերադարձնելու համար: Նկարը 1914-ին վերադարձվեց Լուվր:

3. Պաբլո Պիկասոյի «Աղավնին կանաչ ոլոռով» նկարը գողացան 2010-ին Փարիզում: Գողին հայտնաբերելցին մեկ տարի անց, բայց նկարը՝ ոչ: Կողոպուտի հեղինակը իրավապահներին հայտնեց, որ վախից նկարը նետել է աղբամանը: Պիկասոյի գլուխգործոցի արժեքը մոտ 20 միլիոն դոլար էր:



Կարդացեք նաև.



4. Պիկասոյի «Առլեկինի գլուխը» գողացան Ռոտերդամում 2012-ին: Գողին հայտնաբերեցին, բայց նրա մայրը վախից այրեց նկարը վառարանում: Միաժամանակ այրեց գողացած ևս 6 նկար, որից 2-ը Կլոդ Մոնեինն էին: Այրված նկարների ընդհանուր արժեքը կազմում էր 200 միլիոն դոլար:

5. Յան Վերմեերի «Համերգը» գողացան 1990 թվականին Բոստոնում: Առ այսօր նկարի գտնվելու վայրն անհայտ է: Սա նկարների գողության պատմության մեջ ամենաթանկարժեք կողոպուտն է, նկարի գինը 200 միլիոն դոլար է: 2013-ին պարզվել է գողության հեղինակների ինքնությունը, բայց բոլորն արդեն մահացել էին: 3-րդ գողին դեռ փնտրում են:

6. Նորվեգացի Էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի աշխարհահռչակ «Ճիչը» գողացել են 2 անգամ՝ 1994-ին և 2004-ին: Երկու անգամ էլ այն հայտնաբերել ու վերադարձրել են թանգարան:

vestifinance




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում