Բաժիններ՝

«Մոուրինիոն կվերադառնա «Ռեալ»: Նա երջանիկ է». «Ռեալի» նախկին նախագահ

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը վստահություն է հայտնել, որ Ժոզե Մոուրինիոն շուտով փոխարինելու է Սանտյագո Սոլարիին` որպես մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ:

«Մոուրինիոն կվերադառնա «Ռեալ»: Ես համոզված եմ 90 տոկոսով: Չգիտեմ, արդյո՞ք դա տեղի կունենա առաջիկա օրերին, թե՞ ոչ, բայց կար խոսակցություն, որ Սոլարին պետք է հեռացվեր դեռ ուրբաթ:

Դուք գիտեք, որ նրանք զանգահարել են Զիդանին, բայց Զիդանն ասել է, որ հիմա վերադառնալու ժամանակը չէ:

Այնպես որ, Մոուրինիոն միակ տարբերակն է: Նա երջանիկ է: Մենդեշը ևս երջանիկ է, որ նա վերադառնում է»,- ասել է Կալդերոնը:

The Telegraph-ի աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբում «գրեթե 100% վստահ» են, որ կկարողանան վերադարձնել 56-ամյա մասնագետին:

Մոուրինիոն ևս ցանկանում է վերադառնալ մադրիդյան ակումբ: BeIN Sports-ի հետ հարցազրույցում վերջերս նա ասել է, որ նախկին ակումբներ վերադարձի դեմ ոչինչ չունի:

Մոուրինիոն «Ռեալի» հետ 3 տարում հաղթել է Իսպանիայի առաջնությունը, գավաթը և Սուպերգավաթը:

Այժմ Մոուրինիոն չի պատրաստվում ընդունել «Ռեալը»: Նա հայտարարել է, որ «Այաքսի» հետ խաղից հետո (1:4) նա ոչ մի կապ չի ունեցել ակումբից կամ թիմից որևէ մեկի հետ:

«Այն, ինչ «Ռեալի» երկրպագուները մտածում են իմ մասին, հպարտության առիթ է տալիս: Բայց թիմը մարզիչ ունի»,- ասել է Մոուրինիոն՝ իր հավանական վերադարձի մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս