211652_close_icon
views-count1339 դիտում article-date 16:47 20-09-2019

Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ կորպորացիայի համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Հյուրերը տեղեկացրել են այցի նպատակների մասին՝ նշելով, որ ներկայումս ուսումնասիրում են Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ կառավարության և կորպորացիայի միջև հեռանկարային համագործակցություն կձևավորվի: Հանդիպմանն ադրադարձ է եղել նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը և դրա շրջանակում, ի թիվս միջազգային տեխնոլոգիական այլ առաջատար ընկերությունների, նաև Boeing–ի հետ համագործակցության հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր