×


Ռիհաննան առաջին անգամ ցույց է տվել իր 7 ամսական որդուն

Ռիհաննան հանրությանն է ներկայացրել այս տարվա մայիսին ծնված իր փոքրիկին: Նա TikTok-ում տեսանյութ է հրապարակել, ու երկրպագուները միանգամից սկսել են գուշակել, թե երեխան ում է նման՝ Ռիհաննայի՞ն, թե՞ հայրիկին՝ ռեփեր A$AP Rocky-ին:

«Փորձում ես խլե՞լ մայրիկի հեռախոսը», -հարցնում է 7 ամսական որդուն Ռիհաննան ու ծիծաղում նրա հետ:


@rihanna

hacked

♬ original sound - Rihanna



Տեսանյութից հետո էլ պապարացիները հրապարակել են կադրեր երգչուհու ընտանիքի ծովափնյա լուսանկարահանումից: Դեռ հայտնի չէ, թե պաշտոնական լուսանկարները երբ կլինեն, հավանաբար, դրանք արվել են տոների առիթով: Ենթադրվում է, որ երգչուհին տեսանյութը տեղադրել է, որպեսզի առաջ ընկնի լրատվամիջոցներից ու առաջինը ցույց տա որդուն:


Ավելի վաղ People-ին տված հարցազրույցում Ռիհաննան պատմել է, որ մայրությունն իրեն իսկական երջանկություն ու ոգեշնչում է նվիրել: Որդու ծնվելուց հետո նա նոր բիզնես գաղափար էլ ունի՝ պլանավորում է առաջիկայում մանկական հագուստ թողարկել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին