Լավրովն ու Միրզոյանը Մոսկվայում կքննարկեն Լաչինի միջանցքին և ԼՂ-ում իրավիճակին առնչվող հարցեր

Լավրովն ու Միրզոյանը Մոսկվայում կքննարկեն Լաչինի միջանցքին և ԼՂ-ում իրավիճակին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին կբանակցի իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ, որը Մոսկվա կայցելի աշխատանքային այցով։

Լավրովն ու Միրզոյանը Մոսկվայում կքննարկեն Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանուր առմամբ ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանն առնչվող հարցեր, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան նշել է, որ քննարկվելու են նաև երկկողմ, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հետագա քայլերը։

«Նախատեսվում է կարծիքների փոխանակում գլոբալ օրակարգի հարցերի շուրջ, և, անշուշտ, քննարկման կենտրոնում կլինեն տարածաշրջանային խնդիրները»,-ասել է նա։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---