24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավտովթար Դիլիջանի ոլորաններում․ կա զոհ

Նոյեմբերի 7-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 1 կմ-ին իրար են բախվել «Opel Astra» մակնիշի 34 LT 667 (վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Մ.) և «MAN» մակնիշի K387 УТ 163 (վարորդ՝ 1967 թ. ծնված Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել Վ. Մ.-ը և 2 ուղևոր, ովքեր շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ ուղևորներից մեկը մահացել է, մյուս ուղևորի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Մ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ