ՄՅՈՒ-ն հեշտ հաղթանակ տարավ, «Բավարիան» խոշոր հաշվով պարտվեց ՊՍԺ-ին. օրվա արդյունքները

28/09/2017 schedule11:10

Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեստեր Յունայթեդը», առանց լուրջ խնդիրների, մրցակցի հարկի տակ հաղթեց ԲԿՄԱ-ին: Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, «մանկունյանցիներն» առավելության հասան 1:4 հաշվով: Հանդիպման 4-րդ րոպեին իր թիմի 1-ին գոլը խփեց Ռոմելու Լուկակուն: Րոպեներ անց Հենրիխ Մխիթարյանը 11-մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Անտոնի Մարսիալը: 26-րդ րոպեին Լուկակուն հաշիվը դարձրեց 3:0: 2-րդ կեսում՝ 57-րդ րոպեին, աչքի ընկավ նաեւ Մխիթարյանը: ԲԿՄԱ-ից հեղինակության գնդակը խաղավարտին՝ 90-րդ րոպեին, խփեց Կոնստանտին Կուչաեւը:

Տուրի կենտրոնական խաղերից մեկում «Չելսին» մրցակցի հարկի տակ վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Ատլետիկոյից» (1:2): 1-ին խաղակեսի վերջնամասում մադրիդցիները 11-մետրանոց վաստակեցին, որը 40-րդ րոպեին իրացրեց Անտոնի Գրիզմանը: 59-րդ րոպեին «ազնվականները» հաշիվը հավասարեցրեցին Ալվարո Մորատայի գոլի շնորհիվ: Խաղի վերջում, երբ արդեն ավարտվել էին նաեւ ավելացված 3 րոպեները, լոնդոնցիները խփեցին հաղթական գնդակը: Աչքի ընկավ Միշի Բատշուային:

Մյուս կենտրոնական խաղում ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Բավարիային»: Ֆրանսիական թիմը հաշվի մեջ առաջ անցավ արդեն 2-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Դանի Ալվեշը: 31-րդ րոպեին Էդինսոն Կավանին խփեց իր թիմի 2-րդ գոլը, իսկ 63-րդ րոպեին Նեյմարը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0:

Մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Քարաբագ»-«Ռոմա» 1:2

«Յուվենտուս»-«Օլիմպիակոս» 2:0

«Սպորտինգ»-«Բարսելոնա» 0:1

«Անդերլեխտ»-«Սելթիք» 0:3

«Բազել»-«Բենֆիկա» 5:0

Խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 17-ին եւ 18-ին:

Տպել
1566 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին