Tuesday, 23 04 2024
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Նիկոլ Փաշինյանի սպասված և կարևոր հայտարարությունը. կատակել պետք չէ

Եթե որևէ մեկը փորձի մեր պոզիտիվիզիմը մեկնաբանել որպես թուլություն, ապա շատ արագ կզգա հեղափոխության և օրենքի ուժը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ներկայացնելիս: Փաշինյանի հայտարարությունը առանձնահատուկ և ուշագրավ, ու թերևս նաև բավական պահանջված է հնչում հատկապես ներկայումս, և առավել ևս Սարդարապատի հուշահամալիրում Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով հանդիսավոր միջոցառման՝ այսպես ասած հրավերների հետ կապված աղմուկի ֆոնին, որ բարձրացրել է ԱԺ դե յուրե ղեկավարությունը:

Այդ իրադարձությունը տվեց բավականին թեժ քննարկումների և անգամ նոր գործադիր իշխանության հասցեին որոշակի մեղադրանքների առիթ, թե կիրառվում է նախկին իշխանության գործելաոճը: Հայաստանում իրավիճակը ունի թերևս հստակեցման կարիք, ընդ որում շատերի համար, թե հանրային շրջանակների, թե նաև հեռացող իշխող համակարգի մի շարք շերտերի ու ներկայացուցիչների: Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը նենգափոխվում է, գուցե գիտակցված, իսկ գուցե նաև ակամայից: Նենգափոխվում է առաջին հերթին պատկերացումների մակարդակում և շատերին թվում է, թե հաստատված ստատուս-քվոն այլևս կնքված է Սահմանադրությամբ և օրենքներով ու Հայաստանը ապրելու է դրանով ուրախ ու երջանիկ, իսկ ՀՀԿ-ն էլ բավարարվում է գործադիր իշխանությունը զիջելով, դա համարելով իր այսպես ասած հանդուրժողականությունը քաղաքացիների իրավունքների հանդեպ:

Սկզբունքային սխալը տեղի է ունենում հենց այդտեղ, երբ իրավիճակը գնահատվում է այսպես ասած դասագրքային քաղաքագիտական տրամաբանության շրջանակում, անտեսելով փաստը, որ տրամաբանություն թելադրողը ոչ թե դասագրքային քաղաքագիտությունն է, այլ քաղաքացիական հեղափոխությունը, որ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ Հայաստանում, մտնելով ընդամենը իր զարգացման նոր փուլ: Այս թյուրընկալումը տալիս է նենգափոխման հիմք նրանց համար, ովքեր դրանում տեսնում են կամ ռևանշի, կամ նվազագույնը եղած դիրքերի պահպանման, այսպես ասած հանրության հետ լատենտ փոխզիջման և ժամանակ շահելու, ըստ այդմ «ժամանակի վրա խաղալու» շանս:

Արարողակարգի առիթով աղմուկում բավականին հստակ տեսանք դրա դրսևորումները, երբ այդ սուբյեկտները աստիճանաբար սկսում են նաև հավատալ այդ շանսին: Այդ տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը թերևս կարևոր է դառնում բոլորին իրականություն վերադարձնելու տեսանկյունից, երբ թավշյա հեղափոխությունը հիշեցնում է իր մասին, իսկ սիրո և համերաշխության սկզբունքն էլ դիտարկում ոչ թե թուլության, այլ հեղափոխության ուժի նշան: Դա մի կողմից ազդակ է հենց քաղաքացիներին, որ չթերագնահատեն ստեղծված իրավիճակում իրենց իսկ ձևավորած նոր միջավայրի և գործընթացի ուժը, մյուս կողմից այն միավորներին, որոնք ունեն «ժամանակի վրա խաղալու» հույս և ժամանակը գնահատում են իբրև իրենց ուժ, իսկ հեղափոխությունը՝ թուլություն:

Իրավիճակը շատ պարզ է՝ իշխանության և համակարգի անցնցում ապամոնտաժումը տեղի է ունենում կամ փոխադարձ, համընդհանուր համաձայնությամբ, այդպիսով նաև դրա վրա կառուցելով ռացիոնալ և թե հանրության, թե պետության համար միանգամայն անվտանգ տնտեսա-քաղաքական համաներումը, կամ դա տեղի է ունենում արդեն օրենքի և հեղափոխության ուժով, ինչը լիուլի բավարար է իրավիճակը կառավարելիության, վերահսկողության ներքո պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում