Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազատ ոճային ըմբիշները մեկնել են Բուդապեշտ

Ազատ ոճային ըմբիշները մեկնել են Բուդապեշտ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Հունգարիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբիշները սկսում են Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը: Բուդապեշտի մրցաշարին մասնակցում են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ): Մրցաշարը կկայանա մարտի 18-21-ը:

Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած ըմբիշները:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]