ՀՀ և ՌԴ գիտնականները կատարելագործել են արբանյակների և ԱԹՍ-ների «խելացի տեսողությունը»

ՀՀ և ՌԴ գիտնականները կատարելագործել են արբանյակների և ԱԹՍ-ների «խելացի տեսողությունը»

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ գիտնականները կատարելագործել են արբանյակների և ԱԹՍ-ների համար նախատեսված «խելացի տեսողությունը»։ Ակադեմիկոս Կորոլյովի անվան Սամարայի ազգային հետազոտական համալսարանի և Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտնականների ջանքերով ստեղծված ծրագրային համակարգը լրջորեն կպարզեցնի հիպերսպեկտրալ տեխնոլոգիաների ներդրումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Սպեկտրոմետրերը սարքեր են, որոնք թույլ են տալիս տվյալներ ստանալ նյութի բաղադրության մասին էլեկտրամագնիսային ալիքները բազմաթիվ առանձին կանալների բաժանելու հաշվին։ Եթե սովորական լուսանկարչական սարքում այդպիսի ընդամենը 3 կանալ կա, ապա ժամանակակից սարքերը, հիպերսպեկտրոմետրերը կարող են տեղեկատվություն տալ 100 և ավելի սպեկտրալ ալիքներից։ Ըստ գիտնականների, թվային հիպերսպեկտրալ պատկերներն անվանում են «հիպերխորանարդներ»։

Հիպերխորանարդներում գրանցված պատկերները տարբերակելու համար այսօր օգտագործվում են նեյրոնային ցանցեր, որոնք համեմատում են պատկերները նմուշների զանգվածից տվյալների հետ։ Նման էտալոնային զանգվածների պահպանումն ու մշակումը մեծ ռեսուրսներ է պահանջում, ընդ որում, ինչպես պարզաբանել են գիտնականները, օբյեկտների տաբեր տեսակների հիպերխորանարդների վերլուծության համար ամեն անգամ հարկ է լինում առանցքային նշանը ընտրանքի միջոցով գտնել։

Հայ և ռուս գիտնականանների համատեղ ջանքերով ստեղծված նոր ալգորիթմը թույլ կտա հաղթահարել այդ դժվարություններն ու կտրուկ բարձրացնել «խելացի տեսողության» արագությունը։

«Մեր մոտեցումը թույլ է տալիս, կառավարելով պարամետրերից մեկը, ամբողջ պատկերի մշակման համար օպտիմալ ֆիլտր գտնել։ Դրա հիման վրա մենք մշակել ենք ինքնաուսուցվող ալգորիթմ, որը կարողանում է որոշել հիպերխորանարդների որոնվող օբյեկտների ինֆորմատիվ նշանները՝ չունենալով ձեռքի տակ նմուշներ հավաքածու։ Մեր լոծումը թույլ կտա ստեղծել մոբիլ հիպերսպեկպտրոմետրեր, որոնք հընթացս կտարբերակեն անհրաժեշտ օբյեկտները»,-ասել է նախագծի ղեկավար Ալեքսանդր Կուպրիյանովը։

«Մենք մտադիր ենք 2022թ․ թողարկել ունիվերսալ համակարգչային համալիրի նախատիպը, որն արդյունավետ լուծում կտա և էականորեն կբարձրացնի թվային պատկերների վերլուծության կիրառական խնդիրներից շատերի լուծման արդյունավետությունը՝ այդ թվում երկրաինֆորմատիկայի, «խելացի» գյուղատնտեսության, Երկրի հերառավար զոնդավորման և նույնսիկ բժշկական ախտորոշման ոլորտներում»,-ասել է նա։

Նախագիծը դրամաշնորհ է ստացել ՌԴ Հիմնարար հետազոտությունների հիմնադրամից և ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---