«Արտեկ փովեր սիստեման» ԱԹՍ-ներ կարտադրի ազատ տնտեսական գոտում

«Արտեկ փովեր սիստեման» ԱԹՍ-ներ կարտադրի ազատ տնտեսական գոտում

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ «Արտեկ փովեր սիստեմա» ՍՊԸ-ն ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արտադրություն։

2021-2025 թթ. նախատեսվում է 4․25 մլրդ դրամի ներդրում: Ծրագրի ընթացքում կստեղծվի ավելի քան 85 նոր աշխատատեղ` մոտ 450,000 դրամից (առաջին տարում) մինչև 550,000 դրամ ամսական միջին աշխատավարձով:

Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250 քմ գրասենյակային տարածք ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000 քմ-ի հինգերորդ տարում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---