ՀՀ-ում կորոնավիրուսից 96-ամյա տղամարդ է բուժվել․ Ըստ բժիշկների՝ 20 տարեկանի սիրտ ունի23 մայիսի 2020 - 15:33 AMT PanARMENIAN.Net - 96-ամյա Սերյոժ Ստեփանյանը կորոնավիրուսից բուժվել ու դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: ԲԿ-ից հայտնում են, որ Ստեփանյանը չի ունեցել այլ հիվանդություն: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց` սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում»,- տուն գնալիս ասել է նա՝ հորդորելով բոլորին լինել ուշադիր ու զգույշ։ Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 6302-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 77 է, առողջացել է 2936 պացիենտ։ Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ ՀՀ-ում կորոնավիրուս հաղթահարած ամենատարեց պացինետը 93 տարեկան է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |