News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


NASA-ն հրապարակել է Curiosity մարսագնացի ինքնանկարը, որը կատարվել է Շարփ լեռների ֆոնին, որը հետազոտությունների վայրերից մեկն է: Լուսանկարը նվիրված է Մարսի վրա ԱՄՆ գիտական առաքելության 14-ամյակին, փոխանցում է RG-ն: 

Երբ 2012 թվականին Curiosity-ն փափուկ վայրէջք կատարեց Գեյլի խառնարանի հաշվարկված կետում, նրա ծառայության տարին նախատեսված էր մեկ մարսիական տարի (երկրային 686 օր): Սակայն ռոբոտը մինչ օրս աշխատում է, այն Կարմիր մոլորակի մակերեւույթի վրայով 15,26 կմ է անցել, ջարդվել ու վերանորոգվել է, ուղարկել է բազմաթիվ եզակի լուսանկարներ, հայտնաբերել է հնագույն լճի հետքերը. այն, ենթադրաբար, քաղցրահամ է եղել եւ ունեցել է կյանքի համար անհրաժեշտ բոլոր քիմիական տարրերը: Լիճը գոյություն է ունեցել գրեթե 3,6 մլրդ տարի առաջ: Մարսագնացը հանել եւ վերլուծել է նաեւ բնահողի նմուշներ. մարսագնացում կան դրա համար անհրաժեշտ սարքավորումներ, իսկ վայրէջքի համար Գեյլի խառնարանն է ընտրվել նրա լանջերին մերկացած նստվածքների պատճառով, որոնք ձեւավորվել են միլիոնավոր տարիներ առաջ:

Curiosity-ն ունի եռահոդ մանիպուլյատոր՝ 2,1 մետր երկարությամբ, որի օգնությամբ ռոբոտը կարող է ինքն իրեն լուսանկարել տեղական տեսարժան վայրերի ֆոնին եւ ոչ միայն: 2018-ի մայիսին Nasa-ն ծրագրում է Մարս ուղարկել երկրաբանական InSight զոնդը: 14-ամյա մարսյան առաքելության հակիրճ պատմությունը գործակալությունը ներկայացրել է 2,5-րոպեանոց հոլովակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ