Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թողարկվել Է նոր «Աստղային պատերազմների» թրեյլերը

Թողարկվել Է նոր «Աստղային պատերազմների» թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկական սագայի իններորդ Էպիզոդի թրեյլերը, որն ստացել Է «Սքայուոքեր: Արեւածագ» անվանումը: Պրոմոհոլովակը հոկտեմբերի 22-ին հրապարակվել Է Star Wars-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրեյլերում ութերորդ եւ յոթերորդ Էպիզոդների գլխավոր հերոսուհին՝ Ռեյը (Դեյզի Ռիդլի), անցնում Է ջունգլիների միջով, ինչից հետո կռվում Է Քայլո Ռենի (Ադամ Դրայվեր) հետ: Կադրից դուրս հնչում Է կայսր Փալփատինի (Իան Մաքդերմիդ) ձայնը, որն ասում Է, թե հերոսներին անկում Է սպասում: Հոլովակում նաեւ հայտնվում Է արքայադուստր Լեան՝ Քերի Ֆիշերի կատարմամբ, որը վախճանվել Է 2016 թվականի դեկտեմբերին, եւ հնչում Է Լյուք Սքայուոքերի (Մարկ Հեմիլ) անդրկադրային ձայնը:

Սպասվում Է, որ «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր: Արեւածագ» ֆիլմը վարձույթ դուրս կգա դեկտեմբերին: Որպես ռեժիսոր հանդես Է եկել Ջեյ Ջեյ Աբրամսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]