Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

«Անբավարար գնահատական». Հայաստանն իր քվեարկությամբ չաջակցեց Բելառուսի քաղաքացիների ինքնիշխանության, ազատության համար պայքարին

Մի շարք ՀԿ-ներ և անհատ քաղաքացիներ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ հորդորելով Հայաստանի կառավարությանը անսալ միջազգային հանրության կոչին և սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու և Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջը։

Բելառուսի քաղաքացիների ընդվզումը նման է Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին, երբ ժողովուրդը, երկու տասնամյակից ավելի առերեսվելով ահագնացող ու անպատիժ ընտրակեղծարարությանը և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներին, ունենալով բազմաթիվ զոհեր, քաղաքական բանտարկյալներ, խոշտանգվածներ և բռնադատվածներ, դուրս եկավ փողոց՝ մերժելու բռնատիրական ռեժիմը:

Համարում ենք, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին:

Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության հարցում ներկա իշխանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, սակայն, ձեռնպահ քվեարկեց։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այն իմիջը, որը հեղափոխության շնորհիվ ձեռք էր բերել Հայաստանը և որի արդյունքում անցած տարի ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի կազմում, այդ կարգավիճակում առաջին քննությունը, որը հանձնեց Հայաստանի Հանրապետությունը Բելառուսում մարդու իրավունքների խախտումների հետ կապված մանդատի կիրառման հարցով, ստացավ անբավարար։ «Այն ակնկալիքները, որ կար Հայաստանի հանդեպ մարդու իրավունքների խորհրդի կազմում ընտրվելու ժամանակ, Հայաստանն իր քվեարկությամբ այդ ակնկալիքները չարդարացրեց ու սա, անպայման, ունենալու է իր բացասական ազդեցությունը Հայաստանի իմիջի վրա, որը ձևավորվել էր հեղափոխության արդյունքում։ Դրա հետևանքները ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող են դրսևորվել, բայց որ ակնհայտ հետընթաց քայլ եղավ ժողովրդավարական պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ պատկերացումներում՝ միանշանակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց. «ՄԱԿ-ը միջպետական կառույց է, քաղաքական շահերն այնտեղ առավել քան ցայտուն են դրսևորվում, բայց հենց որպես քաղաքական հարթակ միջազգային հարաբերությունների բնագավառում, հենց այնտեղ պետք է պետությունը իր որոշումներով ու դիրքորոշումներով ձևավորի իրեն ընկալելու տեսակետից, թե ինչպիսի արժեքներին ինչքանով է հետամուտ և ինչ սկզբունքների վրա են հիմնված նրա մոտեցումները։ Հայաստանը, որպես ժողովրդավարական պետությունների արժեքներին դավանող պետություն, այլևս չի ընկալվում։ Հատկապես այն պատկերը հաշվի առնելով, որ տեղի է ունենում Բելառուսում։ Օրը ցերեկով բազմահազարանոց բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ Լուկաշենկոյի ռեժիմը բռնություններ է կիրառում։

Երբ այդ խայտառակ բռնությունների ֆոնին դու նման դիրքորոշում ես արտահայտում՝ ձեռնպահ մնալով, ամենևին ժողովրդավարական պետության սկզբունքային պահվածք ցույց չես տալիս։ Չգիտեմ, թե ինչ ջանքեր են գործադրվում հերթական անգամ բացատրելու Կրեմլի ազդեցության աստիճանի մասին, բայց թավշյա հեղափոխությունը, որպես մարդու արժանապատվությունը նսեմացրած ռեժիմի հեռացնելու երևույթ, ունի նաև ինքնիշխանության կոմպոնենտ, որը չէր կարող չունենալ։ Տեսնում ենք՝ ինչպիսի խնդիրների առաջ են կանգնած հենց Բելառուսում, երբ մարդիկ արժանապատվության, ժողովրդավարության, ազատության պայքարի ընթացքում, որպես մարտահրավեր, ունենում են պետության ինքնիշխանությունը զոհաբերելու հաշվին ավտորիտար ռեժիմ ամրագրելու պատկերը։ Այսինքն՝ առավել քան ցայտուն երևում է, որ ազատության համար պայքարը միայն պետության ներսում իրադարձությունների հետ չի կապված, դա ազատություն է նաև ինքնիշխանություն ունենալու համար։ Ու Հայաստանն իր այդ քվեարկությամբ, ըստ էության, չաջակցեց Բելառուսի քաղաքացիների ինքնիշխանության, ազատության համար պայքարին։ Դա հրաժարում է նաև այն ակնկալիքները, որ Հայաստանը, անցնելով թավշյա հեղափոխության պատմական ժամանակահատվածով, կամք ունի նաև հանդես գալ որպես ինքնիշխան պետություն։ Սա նահանջ է ազատությունից, ինքնիշխանությունից»։

Սաքունցի դիտարկմամբ՝ սա քվեարկություն չէր միայն Բելառուսի համար, սա քվեարկություն էր նաև Հայաստանի նկատմամբ, իր սկզբունքային դիրքերի, ինքնիշխանությունը պաշտպանելու տեսակետից. «Երբ դրան հաջորդում է ՀԱՊԿ-ի շրջանակներում զորավարժությունների մասնակցությունը ՀԱՊԿ-ի տարածքում, որը նախաձեռնվեց պուտինյան ռեժիմի կողմից՝ ընդդեմ Բելառուսի քաղաքացիների ազատության համար պայքարի ժամանակահատվածում, անթաքույց ուժի ցուցադրում է ժողովրդավարական արժեքների, ազատության ձգտելու գործողությունների նկատմամբ։ Մասնակցել նման միջոցառմանը, նշանակում է՝ էլ ավելի խորացնել անվստահությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես ինքնիշխան պետության, որպես ազատության ձգտող պետության։ Ու այդ վախվորած դիրքորոշումը որևէ բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ ոչ միայն արտաքին հարաբերությունների դաշտում, նաև ներքին զարգացումների համատեքստում, որին ականատես եղանք նաև Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցով։ Բոլոր այն փորձերը արհեստականորեն տարանջատելու արտաքին քաղաքականության բնագավառում գործողությունները ներքին քաղաքականության գործողություններից, առավել քան անհիմն են, հորինովի, մտացածին։ Մենք համոզված ենք, որ դրանք շաղկապված են բովանդակությամբ ու ունեն բովանդակային կապ։ Դու չես կարող ներսում լինել ժողովրդավար, դրսում՝ հակաժողովրդավար։ Չես կարող ներսում լինել ազատություն տենչող, դրսում՝ ազատությունը սահմանափակող։ Դու չես կարող ներսում ունենալ մարդու իրավունքների ու արժանապատվության վերաբերյալ հարգանք ձևավորող իշխանություն, իսկ դրսում՝ մարդու իրավունքն ու արժանապատվությունը ոտնահարող գործողություններ կատարող»։

Իրավապաշտպանի խոսքերով՝ սա պարզ բացահայտում էր, որը ցույց տվեց արտաքին ու ներքին քաղաքական գործողությունները տարանջատելու փորձերի սնանկությունը. «Իհարկե, եթե սա վերաբերեր զուտ Հայաստանի հետ կապված հարցերին, երևի թե շատերի համար հասկանալի չէր լինի այս կապվածությունը։ Բայց այլ պետության՝ հանձինս Բելառուսի հետ կապված խնդրի վերաբերյալ քվեարկությունը բացահայտում է այս պահին իշխանության քաղաքականության ողջ բովանդակությունը։ Գտնում եմ, որ սա դեպի փակուղի տանող ճանապարհ է։ Այսինքն՝ իշխանությունը չօգտագործեց հեղափոխությամբ ստեղծված ռեսուրսները՝ հանուն ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան սոցիալական պետության վերականգնման։ Տուրք տվեց հակաժողովրդավարական, մարգինալ, ծայրահեղական խմբավորումներին ու նրանց հովանավորներին, որոնք նստած են Կրեմլում։ Ըստ էության, հանուն ինչի՞զոհաբերեց այդ հնարավորությունները, ազնվորեն ասած, հասկանալի չէ։ Ցավոք սրտի, մենք չենք լսում այլևս բովանդակային տեքստ իշխանության ներկայացուցիչների, վարչապետի կողմից նման որոշումների կայացման վերաբերյալ։ Մեկնաբանություններ ու բացատրություններ չենք լսում, պետք է բավարարվենք միայն ենթադրությամբ։

Բայց ենթադրություններով բավարարվելու տրամաբանությունը բնորոշ էր նախորդ իշխանության ժամանակահատվածին, որն ընդհանրապես պարտավորություններ չունենար՝ բացատրելու հանրությանը իր որոշումները։ Պարզապես հիշեցնեմ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի խայտառակ որոշումից հետո ԱլԳ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու, ԵԱՏՄ-ին միանալու հայտնի որոշման մասին որևէ մեկին բացատրություն չտրվեց, ասվեց, որ մեկ գիշերվա ընթացքում ժամանակ չկար որևէ մեկի հետ քննարկել։ Բայց այս իշխանությունը և՛ բավարար ժամանակ, և՛ պարտավորություն ուներ՝ մարդկանց հետ խոսելու կամ բացատրելու»։

Սա, ըստ մեր զրուցակցի, խոսում է այն մասին, որ իշխանությունը որևէ բացատրություն չունի, կամ ինքն է սարսափում այն բացատրությունից, որը, եթե ներկայացնի հանրությանը՝ կհայտնվի շատ անհարմար վիճակում. «Այս ամբողջ քննադատությունը նպատակ ունի միայն ուղղելու վարքագիծը, ռեստարտ տալու ու հեղափոխությամբ ձևավորված հնարավորությունները գնահատելու, արժևորելու ու տուրք չտալու պետությունը զավթած իշխանավորների ու նրանց հովանավորների կողմից, որոնք արդեն իսկ ոչնչացրել են ոչ միայն ժողովրդավարությունը, այլ ինքնիշխանությունը։

Տուրք տալ այդ աղմուկին՝ նշանակում է վերադառնալ այն դիրքերին, որում նրանք գտնվել են և որը մերժվել է հայ ժողովրդի կողմից։ Սա ինքնամերժման տանող ճանապարհ է, որն արդեն իսկ մերժվել է հանրության կողմից։ Իմ համոզմամբ՝ իշխանությունը պետք է վերսկսի հանրության հետ բաց, ազնիվ, ճշմարիտ երկխոսությունն ու քննարկումները՝ ոչ միայն ներքին քաղաքականությունում կատարվող գործողությունների, այլևս արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Հանրությունից պարփակվելը նշանակում է վերադառնալ մերժվածների դիրքերը, իսկ դա նշանակում է հրաժարվել պատասխանատվությունից հանրության առջև, որը պատասխանատվության մանդատ է տվել։ Երբ մենք ասում ենք՝ լեգիտիմությունը մեկընդմիշտ տրված հասկացություն չէ, նկատի ունենք նաև այս հանգույցային հարցերում լեգիտիմության պահպանման անհրաժեշտությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում