«Միջազգային կառույցների արձագանքը համարժեք չէ»․ ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ հիմա իրական քայլերի ժամանակն է

Ադրբեջանական զինված ուժերն անում է ամեն ինչ խաղաղ մեր բնակչությանը հնարավորինս շատ վնասներ պատճառելու համար․ հարվածները հասցվում են առավել մարդաշատ տեղերին, մեքենայական շարասյուներին եւ տներին, ընդ որում՝ տներին հարվածները  կատարվում են առավելապես գիշերային ժամերին, իսկ թիրախում գտնվող շատ տարածաշրջաններում, որպես կանոն, մարդիկ շուտ են տուն վերադառնում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պնդելով, որ տեղի ունեցող վայրագություններին միջազգային կառույցների արձագանքը համարժեք չէ․ «Հիմա ոչ թե հայտարարություններ անելու, այլ իրական քայլերով տեղի ունեցողը կանխելու ժամանակն է»,- նշեց նա՝ հավելելով, որ այդպիսի քայլերից մեկը միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ Արցախ այցեցելը պիտի լինի։ Այդ ուղղությամբ ՀՀ ՄԻՊ-ը ԱԳՆ-ի հետ համատեղ անդադար աշխատանքներ է տանում, որոնց մանրամասները, սակայն, այս պահին հրապարակման ենթակա չեն։

Արցախում եւ Հայաստանում ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից մարդու իրավունքների համատարած խախտումների, պաշտպանության հնարավոր մեխանիզմների մասին Արման Թաթոյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ․

- Պարո՛ն Թաթոյան, սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՀՀ տարածքում քաղաքացիական քանի՞ անձ է սպանվել, քանի՞սը՝ վիրավորվել։

- Մեր ունեցած տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց շրջանում սպանվել է 1, վիրավորվել 3 անձ․ 2-ը վիրավորումներ են ստացել ԱԹՍ-ների հարվածներից իրենց տների այրման հետեւանքով, 1-ը՝ 14-ամյա երեխան՝ Սոթք գյուղի հարեւանությամբ ցանքատարածությունում հրթիռի հարձակման հետեւանքով։ Նշածս 1 հոգին էլ սպանվել է իր տանը քնած ժամանակ՝ դարձյալ ԱԹՍ-ի հարձակման հետեւանքով։

-Վիրավորների առողջական վիճակի մասին տեղեկություններ ունե՞ք։

-Երեխային այցելել, տեսել ենք, այդ պահին վերակենդանացման բաժանմունքում էր, մյուս երկուսի հետ կապված, որքանով տեղյակ եմ, վերակենդանացման բաժնի հետ կապված հարց չէր եղել։ Թե երեխայի հետ մեր զրույցը, թե մյուս ուսումնասիրությունները վկայում են, որ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ հարվածները եղել են թիրախային, այնտեղ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, հենց այդ ընտանիքը, օրինակ, Վարդենիսից է, եւ պետք է հավաքեր իր կարտոֆիլը․․․ Խաղաղ բնակավայրերը ուղիղ թիրախի տակ են, Արցախում էլ, ինչպես գիտեք, արգելված՝ կասետային զինատեսակներով են հարվածներ հասցվում, իսկ այդ մարտագլխիկներով հնարավոր չէ տարբերակում դնել խաղաղ բնակավայրերի եւ զինվորական օբյեկտների միջեւ։ Պետք է նկատի ունենալ, որ բացի խաղաղ բնակիչների վրա հարձակումներից հարվածներ են հասցվում նաեւ այդ բնակիչների համար կենսական նշանակության քաղաքացիական օբյեկտներին, ինչը նույնպես պատերազմական հանցագործություն պարունակող գործողություն է։

-Հարվածներ են հասցվում նաեւ նրանց օգնություն ցուցաբերող մարդասիրական, իրավապաշտպան կառույցներին՝ բուժհաստատությանը, փրկարար ծառայությանը, լրագրողներին։ Այս հանգամանքը միջազգային կառույցների կողմից որեւէ կերպ արձանագրվե՞լ է։

-ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը արձագանքել է, օրինակ, կասետային զինատեսակների կիրառմանը, Կարմիր Խաչը եւս հայտարարություն է տարածել, նաեւ՝ Եվրոպական դատարանը, բայց ես կարծում եմ, որ միջազգային կառույցների կարեւորագույն քայլերից մեկը պետք է լինի այն, որ նրանք այցելեն Արցախ եւ իրենք իրենց աչքով տեսնեն իրական խախտումները։ Ադրբեջանը մշտապես վարել է Արցախի մեկուսացման քաղաքականություն՝ ձգտելով կտրել Արցախը քաղաքակիրթ աշխարհից, իսկ մենք թաքցնելու բան չունենք, հակառակը, մենք ասում ենք՝ այս վայրագությունների պատճառներից մեկը հենց այն է, որ միջազգային կառույցները քաղաքական ինչ-ինչ պատճառների ճնշման ներքո խուսափել են այցելել Արցախ։

-Օրինակ՝ ՄԱԿ-ի հայաստանյան համակարգող Շոմբի Շարփը Հ1-ին երեկ տված հարցազրույցում ասաց, որ մարդկայնորեն հասկանում են իրենց գրասենյակի առաջ բողոքի ձայն բարձրացնող հայերին եւ նրանց կողքին են, սակայն ի պաշտոնե չունեն մանդատ ՀՀ տարածքից դուրս՝ Արցախում քայլեր ձեռնարկելու համար։ Որքանո՞վ է այս պատճառաբանությունն արդարացի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի կողմից։

- Այս հարցը շատ լայն կոնտեքստում պետք է դիտարկել, սա ինստիտուցիոնալ նշանակության հարց է։ Թե ՄԱԿ-ի, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները մեր լավ բարեկամներն են, մենք նրանց հետ շատ լավ աշխատում ենք, բայց դա շատ ավելի բարձր մակարդակով լուծելու հարց է։ Մենք իրենց ինֆորմացիա տալիս ենք, գիտենք, որ իրենք էլ իրենց վերադաս մարմնին են տալիս, այս անհանգստությունները, դժգոհությունները եւս փոխանցում են։ Մենք վերադաս մարմիններին էլ ասում ենք՝ ձեր ելակետը պետք է լինի ոչ թե մանդատը, այլ մարդու իրավունքը․ եթե իրավունքը խախտվում է, էլ իմաստ չունի ղեկավարվել մանդատի սահմաններով։ Ոչ մեկը չի վերացրել անհոգ մայրություն ու մանկություն ապահովելու, տարեցների արժանապատիվ կյանքը վայելելու իրավունքները, ուրեմն՝ ժամանակն է ապացուցելու, որ տարածքային կարգավիճակը չի կարող որեւէ նշանակություն ունենալ մարդու այդ իրավունքների պաշտպանության համար։

-Պարո՛ն Թաթոյան, Դուք ԱԺ-ում երեկ հայտնեցիք, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը խեղաթյուրված փաստեր է ներկայացնում՝ Զինուժ մեդիայի լրագրողների, օտարերկրյա օմբուդսմենների՝ ձեզ ուղարկած նամակների վերաբերյալ։ Ի՞նչ մեխանիզմներով եք փորձում կանխել պետական մակարդակով տարածվող այդ ապատեղեկատվությունները։

-Հիմա արդեն երկրորդ նամակն եմ ստորագրում, գրում ենք իրենց, ասում ենք՝ տեսեք, թե ձեր նամակները ինչպես են նենգափոխվել։ Մենք մեր գործողություններով պետք է իրական պատկերը ցույց տանք, որ մարդիկ հասկանան, թե իրենց մի բառը ոնց է փոխվում, դառնում՝ այլ բան։ Մեր գործընկերները գիտեն, որ մենք չենք չափազանցնում, չենք նենգափոխում, մենք մեր ճշգրիտ աշխատանքներով կարողացել ենք այդ ոլորտում խնդիրը լավ առաջ տանել։

- Իսկ Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ անմիջական կոնտակտ կա՞։

- Ոչ, այս պահին չկա։

- Դատախազության հոկտեմբերի 15-ի տվյալներով՝ ՀՀ տարածքում զոհվել է 5, վիրավորվել՝ ռազմական գործողություններին չներգրավված 11 զինծառայող։ Հաշվի առնելով զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը, նաեւ՝ այսպիսի թիրախավորումները հակամարտության գոտուց դուրս՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում հենց զինծառայողների իրավունքների պաշտպանության համար։

- Պատերազմի ժամանակ զինծառայողների իրավունքների պաշտպանության ծավալի առումով որոշակի առանձնահատկություն կա, բայց այ դիակների խոշտանգումները, փոխանակումը, դուրսբերման հնարավորություն չտալը, գերիների նկատմամբ անմարդկային, ահաբեկչական վերաբերմունքը արդեն մեր մանդատի շրջանակում են, եւ այդ հարցերը մենք բարձրացնում ենք։ Կարծում ենք՝ միջազգային կառույցները պետք է ոչ միայն քաղաքացիական անձանց պաշտպանեն, այլ նաեւ գերիներին, դիակների նկատմամբ անարգանքը ընդգրկեն ուշադրության ներքո, որովհետեւ այդպիսի անարգանքը խախտում է մահացած անձանց մերձավոր ազգականների իրավունքները, դրանք մոտեցումներ են, որ հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին։

- Ձեր պատկերացմամբ՝ ի վերջո ինչպե՞ս պետք է հասնել նրան, որ ստեղծվեն բավարար պայմաններ նախեւառաջ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մարդասիրական առաքելության իրականացման համար։

-Կարմիր Խաչն էլ է մտահոգություն հայտնել, վերադաս մարմինն էլ, կարծում եմ՝ միջազգային մյուս կառույցներն էլ պետք է իրենց դատապարտող հայտարարություններով միանան, որպեսզի այդ ճնշումները լինեն։

-Ձեր ուշադրության կենտրոնում են նաեւ Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիները։ Նրանց հետ հանդիպումների ընթացքում ի՞նչ խնդիրներ եք արձանագրում, հոգեբանական աշխատանք տարվո՞ւմ է նրանց հետ։

- Իրենք մեր թեժ գծին են զանգահարում, մենք ենք այցեր իրականացնում, երեկ էլ հենց այցելել ենք։ Մեր այցերի ժամանակ մասնակցում են բժիշկ, հոգեբան, սոցիոլոգ, իրավաբան, մենք փորձում ենք հասկանալ կարիքները, ինքներս աջակցել մարդկանց, պետությանը, եւ իհարկե, մեր մանդատի շրջանակում վերահսկողություն իրականացնել, որ պետությունը կարողանա իր գործառույթները սահմանված պահանջներին համապատասխան իրականացնել։

 

Տպել
1330 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին