Քերոբյան․ ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից ՀՀ եկած քաղաքացիների կեսից ավելին «յան» ազգանունով է

Քերոբյան․ ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից ՀՀ եկած քաղաքացիների կեսից ավելին «յան» ազգանունով է

PanARMENIAN.Net - 2022–ի փետրվարից մինչև 2023–ի մարտի 1-ը ՀՀ– ում գտնվող` Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թիվ կազմել է 113,700 անձ, որոնցից 64,862–ը «յան» ազգանունով են։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող 7328 անձ իր տնտեսական գործունեության կենտրոնը տեղափոխել է Հայաստան, 2345–ը եղել է կազմակերպություն, իսկ 5000–ը` անհատ ձեռնարկատեր, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ծրագրային ապահովման մշակման ոլորտում մոտ 3900 կազմակերպություն և ԱՁ, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում 679, ՏՏ և համակարգչային տեխնիկայի ոլորտում` 339»,– թվարկել է Քերոբյանը։

Նախորդ տարի էականորեն աճել է նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։

«Մեր երկիր այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 665 հազար 658, որոնցից 790 հազար 400–ը եղել են ՌԴ–ից, 17 հազար 200–ն էլ Բելառուսից են եկել Հայաստան»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով 2022–ի աճել են նաև ՌԴ–ից դրամական փոխանցումները դեպի Հայաստան կազմելով 3.6 մլդ դոլար (2021-ի համեմատ դրամական փոխանցումները աճել են 4.2 անգամ)։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---