211652_close_icon
views-count8587 դիտում article-date 15:10 15-11-2018

«Մամուլի հետ սուրճ»․ Թեժ պայքար է լինելու, ակնկալում եմ սկանդալային քարոզարշավ. Նարեկ Կիրակոսյան. 1in.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 15-ի հյուրը «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական լրագրող Նարեկ Կիրակոսյանն է։ [url=https://www.1in.am/2460622.html?fbclid=IwAR1eetx3WvOsXiZ2eJTG3_IKPwSusYNaWLaHo1WiPjf1AhE7q2yYXHKWonU]1in.am[/url]-ի փոխանցմամբ՝ խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Ակնկալում եմ սկանդալային քարոզարշավ, ինչին ականատես եղանք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Երբ ՔՊ ներկայացուցիչների հետ ենք խոսում, եթե ոչ հարցազրույցների ժամանակ, ապա մասնավոր զրույցներում ասում են, որ տանելու են սևի ու սպիտակի պայքար։ Պատկերացրեք՝ եթե հայտարարվի, որ ՀՀԿ-ն սև ուժ է, իրենց կողմից ինչ պատասխան է լինելու, ՔՊ-ից ինչպես են հակադարձելու»․ Նարեկ Կիրակոսյանի խոսքերով՝ թեժ պայքար է լինելու նաև այն պատճառով, որ ըստ որոշ տեղեկությունների «Իմ քայլը» դաշինքը ընտրել է «Նիկոլ վարչապետ» կարգախոսը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր