Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում ժամը 18:00-ին

Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում ժամը 18:00-ին

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ին շտապ հավաքի է հրավիրում Արամ Մանուկյանի արձանի մոտ։

«Վերահաստատենք Հայրենիքը փրկելու՝ մեր վճռականությունը»,- ասվում է Հայրենիքի փրկության շարժման խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Հայրենադավ իշխանության գլխավոր խորհրդանիշի այցը կառավարության 3-րդ մասնաշենք ուղեկցվեց բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելով։ Հատուկ դիտավորությամբ բռնության է ենթարկել նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Իսկ տասնյակ քաղաքացիներ հաշվեհարդարի են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվելիս»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «բոլոր հանցագործներն անխուսափելիորեն պատժվելու են»:

«Առնվազն տարակուսելի է իրավական և ժողովրդավարական պետության բնութագիրն աղավաղող, մարդու հիմնական իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությունը, այն դեպքում, երբ դրանց պարտավորությունն է հետևել և գնահատել իշխանությունների վարքագիծը:

Իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, տեր կանգնենք մեր իրավունքներին, անհատական և հավաքական գործողություններով հեռացնենք պետականության սպառնալիքին և հաստատենք ազգային իշխանություն:

Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության և այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված՝ ձեր երդմանը, հրաժարվե՛ք ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ոստիկանների գործողությունների արդյունքում ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է: Ոստիկանները նաև գետնին են տապալել նկարահանում կատարող օպերատորներից մեկին։

Փետրվարի 23-ի առավոտից կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ էր։ «Հայրենիքի փրկության շարժման» հորդորով ցուցարարները հավաքվել էին՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք: Ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել էին «Խաչքարերի պուրակը» և պատ կազմել կառավարական 3-րդ շենք տանող մուտքերի տարածքում: Վարչապետն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։ Նրա գնալուց հետո էլ դարձյալ իրավիճակը լարված էր. ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող քաղաքացիներին։ 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---