Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մանվել Գրիգորյանի նախկին կարգավիճակներն անհամատեղելի են այդպիսի հարստության հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

-Պարոն Մարուքյան, ենթադրում եմ, որ Էջմիածնում տեղի ունեցած բացահայտումները մթնոլորտ են փոխել ԱԺ-ում, կա՞ր այդ տպավորությունն այսօր:

-Բոլորն այսօր ցնցված էին այդ զարհուրելի լուրից: Բոլորը շատ վատ էին ընդունել այդ լուրը, ինչը բնական է: Կարծում եմ՝ վաղը ԱԺ նիստին դա ավելի արտահայտիչ կլինի:

Արտահայտիչ՝ քվերակությա՞ն տեսքով:

-Ե՛վ քվերակության տեսքով, և՛ կարծում եմ՝ ելույթներ կլինեն, քաղաքական գնահատականներ կտրվեն: Ես նաև հարց եմ բարձրացրել, որ միայն Մանվել Գրիգորյանով չպետք է կանգ առնել, պետք է գնալ առաջ և բացահայտումներ անել Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ: Հայաստանում միայն Մանվել Գրիգորյանը կամ Դոն Պիպոն չեն, որ ունեն ապօրինի զենք: Բազմաթիվ զինված մարդիկ ու խմբեր կան՝ պիտի զինաթափվեն, անօրինական զենք չպետք է շրջանառվի, չպետք է լինեն բանդաներ, չպետք է լինեն օրենքից վեր կանգնած մարդիկ, բոլորը պիտի պատասխան տան: ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ պետական ինստիտուտները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն իրենց պաշտպանում են և ներքին անվտանգությունը ապահովված է Հայաստանում, որևէ մեկը օրենքից բարձր չէ: Սրանք ուղերձներ են, որոնք տրվել են բանավոր և կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, հիմա այդ ուղերձները տրվում են գործողությունների տեսքով:

-Անմեղության կանխավարկածով հանդերձ՝ այս բացահայտումն ինչի՞ մասին է վկայում:

-Անմեղության կանխավարկածի շրջանակներում՝ բոլորն անմեղ են, քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ, բայց բացահատումը խոսում է այն մասին, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հավաքված, անգամ երեխաների կողմից հավաքված սնունդը, առաջին օգնության բժշկական նյութերը չեն հասել զինվորներին, դրանից բացի՝ Սփյուռքի կողմից հանգանակված ամենագնացները, մեքենաները, շտապօգնության մեքենան չի հասել նրանց:

Շտապօգնության մեքենայի հանգամանքն ամենազարմանալի և շշմեցնողն է, ո՞ւմ է պետք շտապօգնության մեքենան՝ բացի իր բուն նշանակությունից:

-Գիտեք՝ ես դրա մեջ անառողջ բան եմ տեսնում, ուղղակի ապշած եմ: Այդ մեքենան բանակի համար են նվիրել, այն պետք է տրվեր որևէ զորամասի, ՊՆ որևէ ստորաբաժանման, դա որևէ մասնավոր անձի գարաժում կամ ամառանոցում պահելը խայտառակություն է: Ընդ որում՝ գիտենք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ խոցվել են մի քանի շտապօգնության մեքենաներ, և դրա անհրաժեշտությունը եղել է, որ հանգանակվել է:

Այսինքն՝ երբ Դուք ասում եք, որ միայն Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածով չպետք է բավարարվել, ենթադրում եք, որ նա գործել է, յուրացրել է ոչ միայնակ, եղել են նաև ա՞յլ պատասխանատուներ, որոնք տրամադրել են այդ ամենը:

-Կարծում եմ՝ շտապօգնության կամ մյուս մեքենաները, տոննաներով սնունդը, բանակի համար նախատեսված պահածոները հեշտ չէր թաքցնելը: Արմավիրի մարզն ունեցել է ոստիկանության պետ, ԱԱԾ պետ, համապատասխան ծառայությունները չե՞ն իմացել, որ պարոն Գրիգորյանի ամառանոցում այդ եղածը պահվում է, որևէ տեղեկություն չի՞ եղել, որ զեկուցեն համապատասխան վերադաս մարմիններին, քննություն իրականացնեն: Նույնը ապօրինի զենք-զինամթերքի հետ կապված:

-Զենք-զինամթերքի առումով արդարացնողներ կան, ասում են՝ գեներալն ինչո՞ւ չպետք է ուենան զենք-զինամթերք:

-Գեներալն ունի տասնյակ զենքեր՝ օրինական, որոնք նա ստացել է պատերազմին մասնակցելու հանգամանքով: Խոսքն այն զինատեսակների մասին է, որոնք չեն կարող լինել օրինական, չեն կարող նվիրել, դրանք ապօրինի են, և զենքի առումով էլ շատ լուրջ բացասական արձագանք կա: Մեր հասարակության մեջ երեխաների՝ զինվորներին հասցեագրված նամակներն այդտեղ պահելը, բնականաբար, ավելի լուրջ մտահոգություն է առաջացնում, քան զենք ունենալը, բայց երկու մասով էլ խնդիր կա: Կրկնում եմ՝ չպիտի լինեն զինված խմբեր, պետությունից վեր կանգնած մարմիններ, ստորաբաժանումներ, որոնք պետական չեն, և որևէ ՀԿ կամ անձ չի կարող պետական ֆունկցիաներ իրականացնել, դրանով նսեմացնելով պետության դերը:

-Զինված խմբեր չպետք է լինեն, դա պարզ ու հասկանալի է, իսկ այդպիսի ճոխությամբ ապրող գեներալներ պե՞տք է լինեն:

-Բնավ՝ ոչ: Պետք է պատասխան տան, թե որտեղից են տրցակով սեփականության վկայականները, այսինքն՝ ինչ մեթոդաբանություն է գործում, ինչ ճանապարհով է մարդն այդպես հարստանում:

-Որի մասին նո՞ր են իմանում:

-Գրիգորյանը եղել է ՊՆ փոխնախարար, հետո ԱԺ պատգամավոր. երկու կարգավիճակներն էլ անհամատեղելի են այդպիսի հարստության հետ: ՊՆ փոխնախարարի կամ ԱԺ պատգամավորի աշխատավարձով մարդը չի կարող մի քանի կիլոգրամ կշիռ ունեցող սեփականության վկայականներ, հեկտարներով շենք-շինություններ ունենալ:

Դուք մոռացաք ԵԿՄ նախագահ լինելու հանգամանքը:

-Այդ պաշտոնը բիզնես գործառույթներ չի ենթադրում և հարստացման որևէ լծակ, որպես ՀԿ ղեկավար, նա չունի:

-Բայց օգնությունները հայտնվել են հենց այդ օղակով:

-Օգնությունները տրվել են, որ հաշմանդամ, աղքատության ծանր պայմաններում ապրող ազատամարտիկներին հասցեագրվեն, հազարավոր ազատամարտիկներ այսօր հացի խնդիր ունեն:

-Լավ, այդքան միամի՞տ են եղել, անգամ երեխաների նամակները չեն վերացրել:

-Չեմ կարող ասել, կարելի է սպասել պաշտոնական պարզաբանումներին, բայց կարծում եմ՝ որևէ պարզաբանում այլևս չի կարող ջնջել հասարակության կողմից այն անհանդուրժողական վերաբերմունքը, որ կա այս երևույթի նկատմամբ:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում