Միասեռականների՝ ոստիկանության բաժին ներխուժելու դեպքով քրգործ է հարուցվել15 օգոստոսի 2018 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենք մի խումբ միասեռականների ներխուժման և 2 ոստիկանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիմոն Վրացյան փողոցի թիվ 90 շենք հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մի խումբ անձինք աղմկել և հայհոյանքներ են հնչեցրել, ինչի կապակցությամբ բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք վիճաբանել են նրա հետ և բռնություն գործադրել՝ հարվածելով բնակչի մարմնի տարբեր մասերին: Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանության աշխատակիցը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին բերման է ենթարկել ոստիկանության բաժին։ Նրանց հետևել են երկու անձ և, մուտք գործելով ոստիկանության վարչական շենք, բռնություն գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Օգոստոսի 14-ին մեկ անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |