Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

Տեղեկատվական անվտանգության տեսանկյունից Հայաստանը խոցելի է

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ չափազանց ուշագրավ մի միտք արտահայտեց. «Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքներում, բոլոր այն հարցերը, ի միջի այլոց, նաև այն հարցերը, որոնք հակառակորդի տեղեկատվության գործողություների արդյունքում են առաջացել մեր հասարակության մեջ, դրանք կփարատվեն»:

Բազմաթիվ այլ մտքերից անդին մեր ուշադրությունը կանգ առավ հատկապես հենց այս ձևակերպման վրա, քանի որ նախարարը ուղղակիորեն ահազանգում է այնպիսի մի լրջագույն մարտահրավերի մասին, որն է՝ տեղեկատվական անվտանգությունը: Հիմնախնդիր, որի վերաբերյալ դիսկուրսը մեր միջավայրում կա՛մ ի սպառ բացակայել է, կա՛մ էլ մշտապես մղվել երկրորդական պլան:

Փաստորեն, Դավիթ Տոնոյանի պնդման համաձայն, Ադրբեջանը տիրապետում է այնպիսի ազդեցիկ տեղեկատվական ռեսուրսների, որոնց գործակցությամբ Հայաստանի տարածքում կարողանում է արհեստական հանրային կարծիք և օրակարգ ձևավորել: Հակառակորդի կողմից հանրային կարծիքի ձևավորումը դանդաղ ու աստիճանական գործընթաց է: Այն տարածվում է քաղցկեղի տրամաբանությամբ, այսինքն՝ սկզբում ոչ ոք գլխի չի ընկնում դրա գոյության մասին, այն աստիճանական ու մեղմ քայլերով հանրությանը մոտեցնում է ականին, որն էլ ի վերջո պայթում է՝ կազմաքանդելով և ձևախեղելով հանրային կառույցը:

Բայց կա նաև տեղեկատվական պատերազմի երկրորդ տարակերպը: Ի տարբերություն առաջինի, այն գործում է կարճաժամկետ տրամաբանությամբ: Այսինքն` խնդիր է դրվում ապատեղեկատվական փոքրիկ դրսևորումների միջոցով կայծակնային ներգործությամբ շարքից հանել ու կազմաքանդել հանրային դիմադրողականությունն ու մարտական պատրաստականությունը: Տեղեկատվական պատերազմի երկրորդ տարակերպը ոչ պակաս վտանգավոր է, քան առաջինը:

Պարզապես երկրորդի դեմ առավել հեշտ է պայքարել, քանի որ կայծակնային ներգործությամբ տարածվող ապատեղեկատվությունը հեշտ հայտնաբերելի ու տեսանելի է: Իսկ արհեստական հանրային կարծիքի ձևավորումը ո՛չ տեսանելի է և ո՛չ էլ վերահսկելի: Չի բացառվում նաև, որ դրա քարոզչական հետևանքների հետ հանրությունը առերեսվի միայն տարիներ հետո:

Ի դեպ, Հայաստանն այս տեսանկյունից միակն ու բացառիկը չէ: Գրեթե բոլոր պետությունների առջև էլ լրջորեն ծառացած է տեղեկատվական անվտանգության մարտահրավերը: Ժամանակակից աշխարհի և ընդհանրապես 21-րդ դարի էությունն է այդպիսին: Ռազմաճակատներից ու զինված ընդհարումներից զատ առաջնային պլան են մղվել տեղեկատվական պատերազմները, որոնք էլ հաճախ վճռական ազդեցություն են ունենում այս կամ այն հակամարտության հանգուցալուծման համար: Հաղթում է նա, ով տիրապետում է առավել զորեղ տեղեկատվական ռեսուրսների և մեխանիզմների: Առավել ամուր և դիմադրողունակ է այն հանրությունը, որը օժտված է տեղեկատվական անվտանգության կենսունակ գործիքներով և մեխանիզմներով:

Ասվածի համատեքստում առաջնային պլան է մղվում հետևյալ հարցադրումը. արդյոք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանվա՞ծ է հակառակորդի տեղեկատվական հարձակումներից, թե՞ ոչ: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պնդման համաձայն՝ կարող ենք գալ այն եզրակացությանը, որ ռազմաճակատի այդ հատվածում մեր պետությունն առնվազն չափազանց խոցելի է, և բանից պարզվում է, որ Ադրբեջանն էական ազդեցություն է ունենում ներհայկական իրականությունում կարծիքի ձևավորման վրա:

Ինչպես վերևում նշեցինք, սա չափազանց լուրջ մարտահրավեր է: Ադրբեջանը կարող է ցանկացած պահի և, հատկապես, պատերազմի ամենաթեժ փուլում ապատեղեկատվություն տարածել՝ բարոյալքելով մարդկանց ու կազմաքանդելով հանրային կառույցը: Ադրբեջանը կարող է տարիներ շարունակ դանդաղ ներգործության քարոզչական ռումբ տեղադրել, որն էլ կպայթի հենց ամենաանսպասելի ու պատասխանատու պահին:

Այս տրամաբանությամբ չի բացառվում, որ Ապրիլյան պատերազմի և ընդհանրապես Ղարաբաղյան հակամարտության մասին մեր պատկերացումներն էլ ընդհանրապես կեղծ են ու չեն համապատասխանում իրականությանը: Պարզապես հետևանք են տարիների քարոզչության: Հասկանալի է, որ վերջին պնդումն ինքնին աբսուրդային է, բայց խնդիրը նախարարի արտաբերած մտքի մեջ է, որն իր աբսուրդային բովանդակությամբ յուրաքանչյուրին կարող է հանգեցնել աբսուրդային եզրահանգումների: Ամենևին էլ չենք փորձում քննադատել Դավիթ Տոնոյանին, ընդհակառակը՝ նա սկիզբ է դրել չափազանց կարևոր մի դիսկուրսի, որի արդյունավետությունից է կախված մեր պետության անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը:

Տոնոյանն ընդամենը արձանագրում է փաստն ու խնդրի գոյությունը, իսկ առաջնային մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է, որն այս տարիների ընթացքում ոչ մի էական քայլ չի ձեռնարկել իր քաղաքացիների տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար: Ահա և այս պատճառով Ապրիլյան պատերազմի և ընդհանրապես հակամարտության մասին հանրային պատկերացումները սահմանափակված են փողոցային բամբասանքներով, կեղծիքով և ապատեղեկատվությամբ:

Ի դեպ, խնդրո առարկայի շրջանակներում անհրաժեշտ է նկատել, որ Ադրբեջանի կողմից սանձազերծվող քարոզչական «դիվերսիաներից» զատ, Հայաստանը պարբերաբար տեղեկատվական հարձակումների է ենթարկվում նաև իր ռազմավարական դաշնակիցների և, մասնավորապես, Մոսկվայի կողմից: Սա էլ ոչ պակաս կարևոր հիմնախնդիր է և նույնիսկ առավել վտանգավոր: Պատկերացրեք, եթե Մոսկվան Ֆրանսիայում և ԱՄՆ-ում է կարողանում ներազդել հանրային կարծիքի վրա, ապա ինչ քարոզչական «տեռորի» կարող է ենթարկվել փոքրիկ Հայաստանը, որը դեռևս չի սովորել ադրբեջանական տեղեկատվությունը տարբերակել ներհայկականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում