Tuesday, 23 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է

Միջազգային կոնսենսուս` Փաշինյանի իշխանության շուրջ

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի և ԵՄ դեսպանների հետ: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ»։
Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ այս հանդիպումները Փաշինյանի այսօրվա հագեցած օրակարգի ամենակարևոր հատվածն են:

Հայաստանի հետ առնչվող բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններն, ըստ էության, ճանաչեցին Նիկոլ Փաշինյանի ապագա իշխանությունը: Երրորդ հանրապետության պատմության մեջ` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին նախագահությունից հետո, իշխանությունները երբեք չեն ունեցել քաղաքական լեգիտիմության նման պաշար և պատահական չէ, որ Հայաստանի նոր կառավարության ճանաչման հարցում առկա է միջազգային լիակատար կոնսենսուս: Այս առումով մեր թավշյա հեղափոխությունը շահեկանորեն տարբերվում է վրացական «Վարդերի հեղափոխությունից» կամ ուկրաինական Մայդաններից:

Որպես կանոն, օտարերկրյա դեսպանները գերադասում են պետության առաջին դեմքերին հանդիպել պոստֆակտում, երբ արդեն կայացած է լինում նրանց նախագահությունը կամ վարչապետությունը: Փաշինյանը դեսպաններին հանդիպեց վարչապետական քվեարկությունից հինգ օր առաջ:

Այս փաստն ինքնին հուշում է, որ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում արդեն ընդունում են այն իրողությունը, որ Հայաստանում իշխանափոխությունը կայացած փաստ է: Մյուս կողմից` սա միջազգային ակնածանքի դրսևորում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հանդեպ: Այս քաղաքական ֆենոմենի շնորհիվ աշխարհում շեշտակի բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը, ինչն անպայմանորեն նոր, ավելի բարձր նշաձող է ենթադրում Հայաստանի արտաքին քաղաքականության համար, նաև ու առաջին հերթին` ԼՂ խնդրում:

Եվ վերջապես` Նիկոլ Փաշինյանի և դեսպանների հանդիպումը շատ էական է նաև ներքաղաքական համատեքստում: Հայաստանի փլուզվող քրեաօլիգարխիկ համակարգն արդեն ի վիճակի չէ կայացնել միասնական որոշումներ: Սա` մի կողմից, իշխանափոխությունը դարձնում է անշրջելի, մյուս կողմից` համակարգի տարբեր սեգմենտների գործողությունները դառնում են անվերահսկելի, ինչը որոշակի ռիսկեր է ծնում: Նիկոլ Փաշինյանի դեռ չձևավորված իշխանության միջազգային կոնսոլիդացված ճանաչումը գործնականում ի դերև է անում ռևանշի որևէ հնարավորություն` առնվազն մինչև մայիսի 8-ի ընտրությունները:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում