28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Խափանման միջոցն ինքնանպատակ չէ. Պաշտպանն Արա Բաբլոյանի խափանման միջոցի հարցը բողոքարկել է դատախազություն. «Փաստինֆո»

Ara-Babloyan-12

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել հսկող դատախազին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Արամ Վարդևանյանից։

ԱԺ նախկին նախագահի պաշտպանի խոսքով՝ ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ ցանկացած միջնորդություն, եթե մերժվում է, պետք է պատճառաբանված լինի, սակայն Արամ Վարդևանյանը նկատեց՝ երկու նախադասությունը և մեկ թերթից բաղկացած որոշումը չի կարող պատճառաբանություն համարվել ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհի ցանկացած երկրում։

 

«Որոշման մեջ նշված է. Արա Բաբլոյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Հնարավոր է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորվի։ Երբ նման նախադասություն է հիշատակվում, համաձայն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի և քրեական դատավարության օրենսգրքի՝ պետք է հիմնավորվի փաստական տվյալներով և կամ ապացույցներով, սակայն նման փաստական տվյալ կամ ապացույց չի ներկայացվել»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Խափանման միջոցը պատշաճ վարքագիծ ապահովելու գործիք է։ Պաշտպանի վստահեցմամբ Արա Բաբլոյանն այս ողջ ընթացքում մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Բացի այդ, Արամ Վարդևանյանը նշում է՝ Արա Բաբլոյանի դեմ չկա ոչ մի ցուցմունք կամ օբյեկտ, որի նկատմամբ խոչընդոտելու ռիսկ տեսականորեն հնարավոր լինի։

«Ըստ էության 300-րդ հոդվածի մասով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, իսկ 314-րդ հոդվածը, որը մեղսագրվում է, սակայն իրականության հետ որևէ աղերս չունի, համաներման տակ է։ Այսինքն դրանով պատիժ ամեն դեպքում չի կարող լինել։ Հետևաբար ի՞նչ հնարավոր ոչ պատշաճ վարքագծի մասին է խոսքը։ Հետևաբար բողոքարկել եմ և հետևողական եմ լինելու, որովհետև խափանման միջոցն ինքնանպատակ չէ»,-հավելեց Արամ Վարդևանյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ