News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյհալ հայտարարություններով լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները: Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է Mehr գործակալությունը:

«Թրամփը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ, որ լուծի ներքաղաքական խնդիրները: ԱՄՆ-ում նրա դիրքը դժվար է կայուն անվանել, եւ նա փորձում է այս խնդիրը փոխհատուցել սիրիացի ժողովրդի հաշվին»,- ասել է Զարիֆը:

Նա ԱՄՆ նախահգհահին կոչ է արել «մի կողմ քաշվել, որ հնարավորություն տա աշխատելու նրանց, ովքեր Սիրիայում մարտնչում են ահաբեկիչների դեմ»: «Եթե ուրիշները չխառնվեն, մենք երկրում ծայրահեղականության խնդիրն ավելի արագ կլուծենք»,- ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «չպետք է ոչ ողջախոհ կերպով հարձակվի սիրիական Իդլիբ նահանգում»: Նա նշել է, որ «ռուսներն ու իրանցիները հումանիտար մեծ սխալ կկատարեն՝ մասնակցելով այս պոտենցիալ մարդկային ողբերգությանը»:

Իդլիբը Սիրիայում միակ խոշոր շրջանն է, որը մնում է ապօրինի զինված խմբավորումների ձեռքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ