22:55  ,  16 մայիսի, 2018

«Բարսելոնան» հաղթել է ընկերական խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» ընկերական հանդիպում է անցկացրել ՀԱՀ-ի չեմպիոն «Մամելոդի Սանդաունսի» հետ։ Խաղը նվիրված է եղել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, լուսահոգի Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակին։ Յոհանեսբուրգում կատալոնական ակումբը հաղթել է 3։1 հաշվով (տեսանյութ)։

«Բարսելոնայի» կազմում աչքի են ընկել Ուսման Դեմբելեն, Լուիս Սուարեսը և Անդրե Գոմեշը։

Ընկերական հանդիպում

«Մամելոդի Սանդաունս» - «Բարսելոնա»՝ 1։3  

Սիբուսիսո Վիլակազի, 76 – Ուսման Դեմբելե, 3, Լուիս Սուարես, 19, Անդրե Գոմեշ, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում