News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նախկին նախագահներից մեկը անսովոր նվեր է ստացել՝ երկարակեցության ռեկորդ սահմանելով, գրում էUSA.one-ը:

Ջորջ Բուշ ավագը ծնվել է 1924 թվականի հունիսի 12-ին: ԱՄՆ-ի նախկին նախագահը նշում է 94-րդ տարեդարձը: Սա ամերիկացիների համար ռեկորդային տարիք է: Դրանից առաջ ամենաերկարակյաց նախագահներից էր Ջերալդ Ֆորդը, որը մահացել է 2006-ին 93 տարեկան հասակում եւ Ռոնալդ Ռեյգանը, որը նույնպես մահացավ 93 տարեկանում՝ 2004 թվականին:

Նախագահի ներկայացուցիչ Ջիմ Մաքգրատի խոսքով, Բուշ ավագն այդ օրը ընտանիքի հետ կնշի Քենեբանկպորտում՝ Մեն նահանգ: Նախագահի տարիքը եւ առողջությունը թույլ չեն տալիս պարաշյուտով թռիչքներ կատարել, ինչպես 90-ամյակի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ