Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրանակերտի ոլորաններում ավտոմեքենան ընկել է ձորը և բռնկվել, տուժել է երկու մարդ և այրվել 1000 քմ խոտածածկույթ

Տիգրանակերտի ոլորաններում ավտոմեքենան ընկել է ձորը և բռնկվել, տուժել է երկու մարդ և այրվել 1000 քմ խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 23-ին, ժամը 10:40-ին տեղեկություն է ստացել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և գլորվել (մոտ 50 մ) ձորը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:02-ին, մարվել` 12:25-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևորին՝ Ա.Խ.-ին (ծնված 1987 թ.):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]