Տոնոյան. Հայկական անօդաչուներն էլ են թռչում շփման գծի երկայնքով

Տոնոյան. Հայկական անօդաչուներն էլ են թռչում շփման գծի երկայնքով

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով իրավիճակին շփման գծում, Ազգային ժողովում լրագրողներին ասել է, որ «այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»։

Արձագանքելով լրագրողների դիտարկումները, թե առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ՝ Տոնոյանն ասել է. «Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի երկայնքով, հանգիստ եղեք», հայտնում է Aysor.am-ը:

Նախարարը հրաժարվել է մեկնաբանել թուրք-ադրբեջանական զորավարժությունները, նշելով, որ իրենք այժմ ուսումնասիրում են դրանք։

Լրագրողի հարցին, թե լարվածության ֆոնին առաջանում են պատերազմի սպառնալիքի մասին խոսակցություններ. կա՞ նման սպառնալիք՝ Տոնոյանը պատասխանել է. «Եթե պատերազմի սպառնալիք անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---