ԱՄՆ ֆիննախը Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է այդ երկրի երկու ռազմական ստորաբաժանումներ, երկու ընկերություններ և երկու ավիաընկերություններ: Ցանկում մասնավորապես ներառվել է «Flight Travel» ընկերությունը Հայաստանից․ պատճառը Իրանի օդային փոխադրող «Mahan Air»-ի հետ կապն է:
Նույն պատճառով, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապի համար ցանկում ներառվել է նաև իրանական Qeshm Fars Air-ը և նրա երկու՝ Boeing 747 ինքնաթիռը:
Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ դրանք երկրորդական պատժամիջոցներ են, որոնք ներմուծվում են արդեն իսկ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնված անհատների և կազմակերպությունների հետ կապի համար։