Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

27×20․ «Հոկտեմբերի 27»․ «Դրո», «31»-ի գործ, Հոկտեմբերի 27՝ ՀՅԴ արյունոտ հետքերով

Արդյոք պատահականությո՞ւն է, որ ԱԺ-ում ահաբեկչություն իրականացրած Նաիրի Հունանյանի հանցախմբի բոլոր անդամները ՀՅԴ նախկին անդամներ են: Թերևս` ոչ: Հասարակության մի հատվածն էլ մեղավոր չէ, որ Հոկտեմբերի 27-ը կապում է ավանդական կուսակցության անվան հետ, որովհետև Նաիրի Հունանյանը հայրենադավ կրակոցներից անմիջապես հետո օգնության խնդրանքով որոշել էր դիմել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին` թերևս համարելով, որ կուսակցական ծրագրի մինիմումն արված է` Վազգեն Սարգսյանը սպանված է:

Դեռ ոչ հեռավոր 1995-ին ՀՅԴ-ն Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրություն է ունեցել: Սա արդեն ոչ թե հղում է ոճրագործի խոսքին կամ ենթադրություն է, այլ փաստ, որը բխեցվում է, այսպես կոչված, «31»-ի գործից: Առհասարակ, տեղին է անել մի քանի ուշագրավ դիտարկում` բացահայտելու համար ՀՅԴ գործունեության որոշ հանգամանքներ Երրորդ հանրապետության պատմության տարիներին:

«Դրո»-ի, «31»-ի, ՊՊԾ գնդի իրադարձությունների անմիջական մասնակիցները նախկին և ներկա դաշնակցականներ են, և սրա պատճառը պետք է փնտրել այս կուսակցության գաղափարա-քաղաքական ակունքներում, «մաուզերիստական» մտածողության խորքերում: Տասնյակ տարիներ դաշնակցական սերունդներ, զենքի վրա երդվելով, դաստիարակվել են «Ստամբուլն արյան ծովի վերածելու» ցնորամտությամբ:

Կուտակված բացասական էներգիան պետք է ունենար իր դրսևորումը` եթե ոչ Ստամբուլում, ապա Երևանի կենտրոնում, խորհրդարանի շենքում, որտեղ սպանվեց իրական հաղթանակի խորհրդանիշ Սպարապետը` ճանապարհ բացելով ՀՅԴ-ի «արշավանքի» համար, սակայն ոչ թե Էրգիր, այլ Ռոբերտ Քոչարյանի իշխանություն: Վերջինս, ի դեպ, իր պարտկոմա-դաշնակցական բովանդակությամբ, իսկական մարտահրավեր էր 88-ի շարժմանը, նրա արժեհամակարգին, Երրորդ հանրապետությանը: Հետագա զարգացումները հուշում են, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը համագործակցության կամուրջ, խաչմերուկ է ռուսական կայսրության, Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի միջև: Պատահական չէ, որ տարիներ առաջ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նույնիսկ հայկական բանակի հերոսությունն Ապրիլյան պատերազմում, վերագրում էր ռուսական զենքին, իսկ «31»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված նախկին դաշնակցական, արդեն հանգուցյալ Արմենակ Մնջոյանը բանտից ակնարկում էր, որ ՀՅԴ այսօրվա վերնախավը հավաքագրված է ռուսական հատուկ ծառայությունների կողմից:

Մի ուշագրավ փաստ նույնպես, կարծում ենք, առնվազն խորհելու առիթ կտա մեր ընթերցողներին: Հայաստանում ահաբեկչական ակտեր եղել են 1990-94թթ․-ին, և ահաբեկչական «բումը» վերականգնվել է 1998-ից հետո: Կարող եք հետևել ժամանակագրությանը և համոզվել, իսկ մենք բավարարվենք հիշեցումով, որ կայունության քառամյակում` 1994-98թթ․-ին ՀՅԴ գործունեությունը կասեցված է եղել:

Հետևությունները թողնում ենք ընթերցողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում