Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու   
միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ  մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փախանման միջոց կալանավորումն  անհապաղ վերացնելու կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց՝ եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել գործընթացին, այլ հարց  է, որ կարող են առողջական խնդիրներ առաջանալ նիստի ընթացքում:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am