211652_close_icon
views-count2826 դիտում article-date 12:26 02-07-2020

Վերաքննիչ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի գործով բողոքները. News.am. ՈՒՂԻՂ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, այսօր՝ հուլիսի 2-ին, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքները, հայտնում է[url=https://news.am/arm/news/588877.html?fbclid=IwAR1OGqmK5akMbIHvstYVFBAS1RQ66t8UaOvj82Ht5wYp_u7JDy_5t2HpSTw] News.am[/url]-ը։ Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։ Ծառուկյանի պաշտպաններն էլ երկու բողոք են ներկայացրել, որից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։ Երկրորդ բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/588877.html?fbclid=IwAR1OGqmK5akMbIHvstYVFBAS1RQ66t8UaOvj82Ht5wYp_u7JDy_5t2HpSTw]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր