Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի գյուղատնտեսության զարգացումը կախված է ադրբեջանական մաֆիայի՞ց

«Առաջին լրատվական»-ի զրույցը ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ նվիրված է ոլորտի ռազմավարական առաջնահերթություններին:

Պրն փոխնախարար, այդպես էլ չեն հրապարակայնացվում Հայաստանի գյուղատնտեսության առաջնահերթությունները: Կառավարությունը, Ձեր թիմը, ի վերջո, ճշտե՞լ է մեր գյուղատնտեսության «զարգացման առանցքային ուղիները»: Եթե այո, ապա որո՞նք են դրանք:

– Այսօր ցանկացած երկրի հիմնական խնդիրը շուկայի հարցն է: Աշխարհում այդ առումով «սկսում են վերջից», ուսումնասիրում են շուկայի պահանջարկը և ըստ այդմ՝ որոշում, թե պահանջարկված ապրանքն արտադրելու և արտահանելու ինչ հնարավորություններ կան: Մենք էլ ենք առաջնորդվում այս սկզբունքով: Սա մեր կողմից վարվելիք քաղաքականության առաջին պայմանն է: Հաջորդը շուկաների դիվերսիֆիկացման խնդիրն է: Հիմա մեր արտահանումն ամբողջությամբ զարգանում է ռուսական շուկայի տիրույթում: Արտահանվող գյուղմթերքի ծավալներն օր օրի աճում են, մինչդեռ աշխարհագրությունը նույնն է՝ 90-95%-ը իրացվում է ՌԴ-ում: Դա վտանգավոր է. քաղաքական որևէ խնդիր, ու մենք կարող ենք աննախանձելի իրավիճակում հայտնվել: Հիմա ապրանքը ՌԴ հասցնելու համար հաճախ լուրջ խնդիրներ ենք ունենում: Ահավասիկ՝ Լարսը: Արտահանումը պետք է դիվերսիֆիկացվի, և դրանում մեծ անելիք ունեն մեր դեսպանատների առևտրային ներկայացուցիչները: Միայն գյուղնախը ի զորու չէ լուրջ առաջընթաց ապահովելու:

-ՌԴ-ում խնդիրները սկսվում են Լարսից և շարունակվում Կաբարդինո-Բալկարիայի տարածքում, երբ «անհայտ» մարդիկ կանգնեցնում են մեքենաները ու փող պահանջում: Ճանապարհային ոստիկաններն են պարբերաբար կաշառք պահանջում: Շուկաներում էլ ադրբեջանական մաֆիան է տնօրինում, որի ցանկությունից է կախված հայկական մեքենայի շուկա մտնելն ու ապրանք իրացնելը: Սա է ռուսական շուկայի պատկերը, ինչից անուղղակիորեն հետևում է, որ Հայաստանի գյուղատնտեսության զարգացումը որոշակիորեն կախված է ադրբեջանական մաֆիայից:

– Գույները շատ եք սևացնում, բայց, իրոք, լուրջ խնդիրներ կան: Ցանկանան, թե ոչ՝ արտահանողները ստիպված են խաղի այդ կանոններն ընդունել: Հետևաբար պետք է մտածենք այլընտրանքների մասին: Մեր պարագայում հատկապես գրավիչ են արաբական երկրների շուկաները: Այստեղ էլ խնդիրն այն է, որ մեքենաներով Իրանի տարածքն անցնելիս պարտադիր պայման է, որ ապրանքը Իրանից դուրս գա պարսկական բրենդով: Մինչդեռ արաբական աշխարհում հայկական բրենդն ավելի պահանջարկված է: Մեր սննդամթերքի պահանջարկը այդ շուկաներում շատ մեծ է, և կան գործարարներ, որ պատրաստ են անգամ օդանավով բեռնափոխադրումներ իրականացնել: Հետևաբար պետք է լրջորեն աշխատել բեռնատար օդանավերով մթերք տեղափոխելու ուղղությամբ: Այստեղ լուրջ աշխատանք պետք է իրականացվի կառավարության մակարդակով: Հիմա նշյալ ուղղություններով նախարարությունում ռեսուրսների գնահատում է ընթանում, հստակեցվում են մշակվելիք ծրագրերն ու միջոցների օգտագործման սկզբունքները: Առաջիկայում կունենանք մեր գյուղատնտեսության զարգացման հստակեցված ճանապարհային քարտեզը: Իսկ մինչ այդ մեր այսօրվա գլխավոր խնդիրներից մեկը 1800-2000մ ու ավելի բարձրություններում, որտեղ այլ՝ ավելի բարձրարժեք մշակաբույսեր գրեթե չեն աճում, ցորենի մշակության տարածքների ճշտումն է:

Ինչ վերաբերում է ոլորտային առաջնահերթություններին, մեր գյուղատնտեսությունում առաջատարը պտղաբուծությունն է, բայց՝ լուրջ «սրբագրումներով»: Վերջին տարիներին մեզանում զարկ է տրվել խնձորենու մշակությանը: Ռուսական շուկայում դրա պահանջարկը մեծ է՝ պայմանավորված Արևմուտքից ՌԴ սննդամթերքի ներկրման արգելքով: Դա ժամանակավոր է, և ՌԴ-Արևմուտք թնջուկը հարթվելուն պես մեր խնձորը դուրս է մղվելու այդ շուկայից: Հայաստանի գյուղատնտեսության համար հեռանկարային է կորիզավորների  արտադրությունը՝ դեղձ, կեռաս, սալոր, ծիրան: Մեր գյուղատնտեսությունը պետք է զարգանա նոր, ցածրաճ պատվաստակալների վրա պատվաստված սորտերի տարածման ուղղությամբ: Պետք է ապահովենք դեղձի հատկապես փոխադրունակ սորտերի սորտային բազմազանություն: Արդեն մեզանում շրջանառվում են եվրոպական, հրաշալի ապրանքային տեսք ունեցող ու փոխադրունակ սորտեր: Նույնը՝ կեռասի և սալորի պարագայում: Ծիրանենու դեպքում մտածում ենք ցածրաճ բույսերի զարգացման ուղղությամբ, բայց սրանք շուտ են ցրտահարվում, ինչը լուրջ խոչընդոտ է:

Հաջորդը խաղողագործությունն է, որ վերջին տարիներին անկում է ապրում: Շուրջ 10 տարի առաջ ԵԿԳ-ն սահմանեց մթերման 150 դրամ/կգ գին, ու շուկայում ստեղծվեց համեմատաբար հավասարակշիռ վիճակ: Ճգնաժամի տարիներին՝ պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում նաև խոշոր վերամշակողների ներքին փոխհամաձայնությամբ, մթերման գները շեշտակի նվազեցին: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամենալավ բերքի դեպքում անգամ խաղողագործ ընտանիքի ամսական եկամուտը կազմում է 50.000 դրամ: Նման պայմաններում խաղողագործությունը զարգանալ չի կարող:

– Պետությունն այստեղ անելիք չունի՞:

– Միանշանակ ունի: Մինչև հիմա գյուղատնտեսական վերամշակման մի շարք ճյուղերում գործել է պայմանավորվածությունների մեխանիզմը: 1 կգ ալյուրը 100-120 դրամ է, սրանից թխված 1 կգ հացը՝ 400-500 դրամ: Նույնը՝ կաթի պարագայում, և այդպես շարունակ: Հիմա ՏՄՊՊՀ-ն պետք է վերանայի իր մոտեցումները: Այլապես գյուղացու գործունեությունն անիմաստ է դառնում:

Խաղողի դեպքում մեկ այլ աբսուրդ էլ կա: Վերջին տարիներին ամենուր խոսում են գինեգործության լուրջ հեռանկարների մասին, ցուցահանդեսներ ու փառատոներ են կազմակերպում, մինչդեռ ֆիլոքսերան մոլեգնում է Արարատյան դաշտում: 10 տարի հետո Հայաստանում խաղողի այգի չի մնա, այնինչ գինեգործության զարգացման տասնամյակների ծրագրեր են մշակում, իսկ նախարարությունը լռում է:

– Եթե չկա զարգացած խաղողագործություն, չի կարող լինել զարգացած գինեգործություն: Այդ նպատակով ստեղծվել է «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը», որը լուրջ աշխատանք է կատարում մեր գինիների ճանաչելիության բարձրացման ուղղությամբ: Բայց պետական մակարդակով պետք է լուրջ քայլեր արվեն խաղողագործության զարգացման ուղղությամբ, ֆիլոքսերայի խնդրի լուծման ուղղությամբ: Սկսել ենք: Խաղողագործության մեջ հիմա հեղաշրջումային զարգացումներ են, բայց լուրջ գիտահետազոտական աշխատանքներ էլ պետք է իրականացվեն:

Ովքե՞ր պետք է իրականացնեն, եթե ոլորտում գիտահետազոտական ինստիտուտներից անուններն են մնացել, գիտական աշխատանքներն էլ չեն ֆինանսավորվում:

– Սա էլ այլ տխուր թեմա է: Ոլորտի գիտությունը ջախջախվել է, չկա: Հիվանդություններն ու վնասատուները ինտենսիվ զարգանում են, իսկ մենք բույսերի պաշտպանության ինստիտուտ չունենք, որ ուսումնասիրեն ու գյուղացուն բացատրեն, թե որ վնասատուի, հիվանդության դեպքում ինչ պետք է անել:

Լինելու դեպքում անգամ ինչպե՞ս եք գյուղացուն բացատրելու, երբ գործող խորհրդատվական կառույցը, որ տարեկան 400 մլն դրամ գումար է ստանում, պարզապես չի գործում: 

– Խորհրդատու մասնագետը ստանում է 70-80 հազար դրամ աշխատավարձ և պետության կողմից աշխատանքը կազմակերպելու համար որևէ աջակցություն չի ստանում, ո՞նց աշխատի:

Երկու տարի առաջ էլ նույն աշխատավարձն էր: Բայց գոնե գյուղերում ժամանակ առ ժամանակ թերթիկներով զգուշացումներ էին լինում, վնասատու-հիվանդությունների առումով տեղյակ էին պահում, ինչ-որ միջոցներ էին առաջարկում: Հիմա դա էլ չկա:

– Ես դեմ եմ եղել, որ ԳԱՄԿ-երը վերակազմավորվեն: Չնայած վատ աշխատանքին՝ դրանք կայացած էին, ու անհասկանալի փոփոխությունների ենթարկվեցին, որպեսզի  բյուջեն 30 մլն դրամ խնայեր: Արդյունքում կորուստներն անհամեմատ մեծացան: Գյուղացիների մոտ համատարած անտեղյակություն է անգամ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի առումով: Խոսում ենք նոր տեխնոլոգիաների, կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի մասին, որ գյուղացուն պետք է հասցնի, տեղեկացնի, առավելությունները ներկայացնի նորաստեղծ հիմնադրամը, ցավոք, չի ստացվում:

Այն ծրագրերը, որ ընդունվում են կառավարությունում, գյուղացուն պետք է հասնեն այդ օղակի միջոցով: Եթե դրանք չեն հասնում ինձ՝ որպես գյուղացու, որ այդ ծրագրերից օգտվեմ, կհետևի, որ Ձեր ծրագրերը ձախողվել են ու առ ոչինչ են:

– Ամեն ինչ մի օրում անել հնարավոր չէ: Ժամանակ է պետք ու ռեսուրս: Մենք մարդկային ռեսուրսի խնդիր ունենք: Մասնագետներ չունենք բոլոր ոլորտներում: Խաղողի հետ կապված խորհրդատվություն ստանալու համար ես դիմում են 95-ամյա մեր մեծ գիտնականին: Ուրիշը չկա: Լավ է, որ արդեն կան ընկերություններ, որոնք մասնագետներ են ընտրում և ուղարկում դուրս՝ վերապատրաստման: Հայաստանում կա 317 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց առնվազն 90%-ը երբևիցե գյուղատնտեսությամբ չի զբաղվել: Այլընտրանք չկա, ստիպված զբաղվում են գյուղատնտեսությամբ: Մինչդեռ պետք է հողը արդյունավետ օգտագործել: Մարդն այս ոլորտից գիտելիքներ չունի, խորհրդատվություն էլ չկա, չի կարող արդյունավետ աշխատել ու բավարար արդյունք ստանալ: Խորհրդատվության հետ կապված լուրջ միջոցառումներ պետք է իրականացվեն, բայց քայլ առ քայլ:

Աշխարհում գյուղատնտեսական խորհրդատվությունը գործում է ագրարային համալսարաններին կից: Դուք էլ խորհրդատվությունը հանձնեք համալսարանին՝ հատկապես, որ այստեղ պտղաբուծության դասախոսը պատմաբան կամ շինարար լինել չի կարող, իսկ գործող խորհրդատվության համակարգում նաև այդպես է:

-Իրոք, աշխարհում գյուղատնտեսական խորհրդատվությունը համալսարաններին կից է: Գաղափարին համաձայն եմ: Մեկ այլ բան կուզեի ասել. հիմա մեզանում շատ են խոսում երիտասարդ կադրերից, բայց աշխարհում, հատկապես գյուղատնտեսության և գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտներում «տոն տվողը» տարեցներն են, ծերունիներ, որոնք տասնամյակների փորձառություն ունեն: ԱՄՆ-ում բազմիցս ականատես եմ եղել ֆերմերների ջերմ վերաբերմունքին առ խորհրդատուները և բացարձակ անտարբերությանը առ չինովնիկները: Ճիշտը դա է, մենք էլ պետք է շարժվենք այդ ուղղությամբ:

90-ականներին զարկ տրվեց մեծածախ շուկայի կառուցմանը, սակայն այն դադարեցվեց, քանի որ հակասում էր նոր ձևավորվող կլանների շահերին: Հիմա իրավիճակ է փոխվել: Կլաններն այլևս թելադրող չեն: Հայաստանի գյուղատնտեսության համար մեծածախ շուկան փրկօղակ կարող է լինել: Նախարարությունը կառավարության առաջ նման հարց բարձրացրե՞լ է, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին:

– Սա կարևոր կառույց է գյուղատնտեսության զարգացման համար, որը կարող է մեր գյուղատնտեսության համար լավ հեռանկար ստեղծել հատկապես արտահանման առումով: Ես դեմ եմ, որ սա պետական կառույց լինի: Պետք է նախաձեռնությունը գա մասնավորից, թեկուզև դրսից, իսկ պետությունը դրանում լուրջ ներդրում ու որոշակի կարգավորիչ լծակներ ունենա: Բայց պետությունը չի կարող ինքնուրույն նման բան իրականացնել: Խոշոր ներդրողներ են պետք: Հեղափոխությունից հետո արագորեն բազում բացասական դրսևորումներ են վերանում, բայց մարդկանց մեջ դեռ կաշկանդվածություն կա: Հարցը մեր տեսադաշտում է, օրակարգային հարց է:

Ի՞նչ կոնկրետ քայլեր է անում նախարարությունը, կառավարությունը այս ոլորտում, որ մարդիկ արդեն այսօր-վաղը զգան որևէ դրական փոփոխություն իրենց օգտին:

– Հիմնական, գլխավոր խնդիրը, որ դրված է այս պահին, պետական միջոցները օգտագործել առավելագույնս արդյունավետ: Բարձր լեռնային հատվածներում վարի, կուլտիվացիայի, չիզելի համար 1 հա-ի համար 60 հազար դրամ պետությունը փող է տալիս լեռնային և սահմանամերձ գոտիների գյուղացուն՝ որպես օգնություն, որ հողը մշակի:

Բացի այդ, նախկինում մշակվել է ինտենսիվ պտղաբուծության զարգացման ծրագիր, որը մեկ հա-ի համար 18-ից 26 մլն դրամ ծախս է պահանջում: Համաձայն դրա՝ այգին պետք է հիմնվի կապալառու կազմակերպությունների միջոցով, որի համար պետք է վճարել մի քանի մլն դրամ: Պարտադիր պայման էր կարկտապաշտպան ցանցերի տեղադրումը՝ մոտ 8.5-9 մլն դրամ, կաթիլային ոռոգումը՝ ևս մի քանի մլն, և այդպես շարունակ: 26 մլն վարկ վերցնելու համար էլ 40 մլն-ի էլ գրավ պետք է ունենար: Ծրագիրը կար, բայց որևէ մեկը չէր դիմել դրանից օգտվելու համար: Հիմնովին վերանայել ենք, հնարավորինս մեղմել բոլոր պայմանները: Անգամ եթե հիմնավորվում է ջրի առկայությունը, կաթիլային ոռոգումն ենք առժամանակ հանել, հակակարկտային ցանցերը՝ ելնելով կարկտահարությունների ինտենսիվությունից: Մինչև հիմա հարյուրավոր, հազարավոր տոննաներով հացահատիկային սերմացու է ներկրվել դրսից, այն դեպքում, երբ դա մեր սերմարտադրողների մոտ էլ կա և կրկնակի էժան: Կայացվել է որոշում, որ 20 տոննայից ավելի չի ներկրվելու: Օգտագործվելու է տեղական արտադրանքը, և բավականին արտոնություններ են սահմանվելու տեղական արտադրողների համար: Այլ նոր գաղափարներ, ծրագրեր էլ կան, նաև՝ անասնապահության ոլորտում, որոնց ուղղությամբ ծրագրեր ենք մշակել ու մշակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում